Արցախի հանձնումից հետո ունեցանք ջրային ռեսուրսների ահռելի կորուստներ․ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդրին է անդրադարձել․

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պաշարների կորուստ։

Ջուրն անվտանգության բաղադրիչ է։ Գաղտնիք չէ, որ այսօրվա աշխարհում պատերազմներ են մղվում ջրային պաշարների համար։ Մինչ մեր հարևան երկրները հսկայական գումարներ են ծախսում այս ոլորտում մեգանախագծեր իրականացնելու համար, մեր ջրային կորուստները գերազանցում են 70%-ը։ Միայն խմելու ջրի կեսից ավելին չի հասնում սպառողներին։

Մայրաքաղաքում և մարզերում ջուրը սկսել են տալ «ռեժիմով»։ Ամռան տապին հաճախակի են դարձել ջրանջատումները։ Որոշ համայնքների բնակիչներ ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր։ Մեր հարցմանն ի պատասխան՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխանել էին, որ ամռանը ջրի ոչ բավարար քանակության պատճառով խմելու ջրին խառնում են խորքային արտեզյան հորերի ջրեր։ Բնակիչները ստիպված են լինում ջուր գնել խանութներից՝ աղիքային խնդիրներից, սրտխառնոցից, փսխումներից խուսափելու համար։

Նույն տխուր պատկերն է նաև ոռոգման ջրի ոլորտում։ Միայն Արարատյան դաշտում ունենք շուրջ 900-ից ավելի տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնք չկոնսերվացնելու պայմաններում հոսում, թափվում են Թուրքիա և Ադրբեջան։ Տարեկան կոնսերվացվում են ընդամենը մի քանի տասնյակ տիրազուրկ հորեր, ինչը, բնականաբար, չափազանց դանդաղ տարվող աշխատանքի հետևանք է և չի լուծում խնդիրը։

Մինչդեռ  ՀՀ տարածքում ունենք տասնյակ հազարների հասնող անջրդի, անմշակ հողատարածքներ։ Մեկ տարի առաջ արված իմ հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից ստացել եմ տեղեկատվություն առ այն, որ օրինակ, Տավուշի մարզի 25 հազար 485 հեկտար տարածքից հիմա ոռոգելի է ընդամենը 3 հազար 759 հա-ն։ Վստահ եմ, որ նմանատիպ պատկեր է ՀՀ մյուս մարզերում ևս։

Արցախի հանձնումից հետո ունեցանք ջրային ռեսուրսների ահռելի կորուստներ։ ՀՀ-ում շարունակում են հիմնախնդիր մնալ ջրամբարների և դրանց հագեցվածության, Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցերը։

Այս իրավիճակը հետևանքն է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ռազմավարության բացակայության։ Առանց հայեցակարգային մոտեցումների և ներդրումների անհնար է լուծել ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները։

Ջուրը հարստություն է, անփոխարինելի ռեսուրս, և նման վերաբերմունքն ու քաղաքականությունը տարիներ անց աղետալի հետևանքներ են առաջացնելու ՀՀ-ի համար»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում