ԱՄՆ-ը պատրաստում է Ադրբեջանին պատերազմի Ռուսաստանի դեմ. Հայկ Այվազյան
Միջազգային«Ի՞նչ իմաստ ունի այսպես կոչված ամերիկյան միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ ուրիշների ձեռքերով։ Եվրոպական ուղղությամբ նրանք այդ քայլին դրդեցին ուկրաինացիներին։ Հարավային Կովկասի ողղոթյամբ ԱՄՆ-ը այդ դերի համար պատրաստում էր Վրաստանին, սակայն այս պահի դրությամբ Վրաստանին հաջողվեց խուսափել դրանից։ Հայաստանը, ինքնին, չի կարող դիտվել որպես Ռուսաստանի դեմ հարավային ճակատ բացելու առաջատար երկիր՝ փոքր տարածքի և Ռուսաստանի հետ ուղղակի սահմանի բացակայության պատճառով։
Հետևաբար, եթե Վրաստանի հետ չի ստացվում, մնում է միայն Ադրբեջանը։ Բայց որպեսզի Ադրբեջանին մղեն այդ ուղղությամբ մղեն, նախ անհրաժեշտ է դուրս բերել Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացից։ Հենց այդ ուղղությամբ էլ ԱՄՆ-ը ներկայումս ակտիվ աշխատում է։
Եվ քանի որ ԱՄՆ-ը պատրաստում է Ադրբեջանին պատերազմի Ռուսաստանի դեմ, ապա ըստ ժանրի կանոնների, այդ պատերազմում ինչ-որ մեկը պետք է կատարի «թնդանոթի մսի» դեր։ Այդ դերի համար ԱՄՆ-ը պատրաստում է հայերին։ Սա կլինի Ադրբեջանի պահանջներից մեկը։ Ահա թե ինչու հայկական բանակը ներկայումս բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։ Սակայն Ռուսաստանի միջնորդությունից բացի կա ևս մեկ խոչընդոտ, որը խանգարում է ԱՄՆ ծրագրերի իրականացմանը։ Դա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան է։
Այս ամենից հետևում է, որ առաջիկայում Հայաստանում կակտիվանա արշավ՝ ռուսական բազան դուրս բերելու պահանջով։ ԱՄՆ-ը սկսելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա այս հարցում։ Այժմ հասկանալի է, թե ինչու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի համար իրական «փրկօղակ» է։ Եվ խոսքը ոչ միայն փաստաթղթի ձևակերպումների մասին է, այլ այն բանի, որ այդ փաստաթղթով պահպանվում էր Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Իսկ որքան շատ է Ռուսաստանի միջնորդությունը Հարավային Կովկասում, այնքան քիչ է հավանականությունը, որ այդ ուղղությամբ կբացվի երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ, որտեղ հայերին նախապատրաստում են որպես «թնդանոթի միս» ռուս-ադրբեջանական ճակատում։
Ահա նման ծրագրեր են մշակվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մեր տարածաշրջանում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ ծրագրերը կիրականան։
Ահա թե ինչու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հաճախ է հիշեցնում Թրամփին Ռուսաստանի ռազմավարական միջուկային զենքի մասին», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

