Մոսկվան «զինվորական զորավարժությունների քողի տակ ինչ-որ բան է պատրաստում». Զելենսկի
ՄիջազգայինՄոսկվան «զինվորական զորավարժությունների քողի տակ ինչ-որ բան է պատրաստում»: Այս մասին հայտարարել է Զելենսկին, խոսելով նրանից, որ ռուսական զորքերը սկսել են ժամանել Բելառուս` «Զապադ-2025» զորավարժությունների համար:
Զելենսկու խոսքով, այս ամռանը Ռուսաստանը Բելառուսում զինվորական զորավարժությունների քողի տակ ինչ-որ բան է պատրաստում՝ ակնարկելով, որ սա կարող է նաև Եվրոպա ներխուժում լինել։
Զորքերով և տեխնիկայով առաջին էշելոնն արդեն ժամանել է, հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Մինսկը նշում է, որ սրանք պլանավորված զորավարժություններ են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր 2 տարին մեկ՝ աշնանը։
Այս զորավարժություններին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն իր սեփական զորավարժությունները կանցկացնի Լեհաստանում։
Տես նաեւ https://t.me/iravunk/55856

