Պուտինը և Ուիտկոֆը «օգտակար և կառուցողական զրույց» են ունեցել. Ուշակով
ՄիջազգայինԿրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի միջև բանակցությունները: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը զրույցը անվանել է «օգտակար և կառուցողական»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հիմնական թեմա՝ ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները:
Ուշակովը չի բացահայտել մանրամասները, քանի որ Դոնալդ Թրամփը դեռևս տեղյակ չէ դրանց արդյունքների մասին: Այնուամենայնիվ, նա խոստացել է մանրամասները կիսվել Ամերիկայի նախագահին տեղեկացնելուց հետո:
Տես նաեւ https://t.me/iravunk/55855

