Նիկոլի օրոք «արդարություն գտած» Բայբուրդյանը հրաժարվե՞լ է ՀՀ քաղաքացիությունից

Ներքաղաքական

2018-ի չարաբաստիկ իշխանափոխությունից հետո՝ ամիսներ անց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանձնարարական է տվել արտգործնախարարին, որ «արդարությունը վերականգնվի այնտեղ, որտեղ հնարավոր է»: Նա ընդգծել էր, որ այս համատեքստում էլ ժամանակին աշխատանքից ազատված դիվանագետներից Արմեն Բայբուրդյանն արդեն իսկ նշանակվել է Հայաստանի գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում։

Ով էր Արմեն Բայբուրդյանը, հիշեցնենք՝ բացի այն, որ նա Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի որդին է (ի դեպ, ժամանակին ԱԳՆ կուլիսներում շշուկներ էին պտտվում, թե Վահան Բայբուրդյանը քավոր-սանիկական հարաբերություն ուներ Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Թելմանի հետ, ինչն էլ եղել է նրա՝ դեսպան նշանակվելու եւ Հոլիվուդ թաղամասում շքեղ առանձնատուն կառուցելու հիմնական պատճառներից), այլ նաեւ հայտնի է նրանով, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մի խումբ բարձրաստիճան դիվանագետների հետ հեռացվել էր ԱԳՆ համակարգից, քանի որ իրենց համերաշխությունն էին հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, որն ընդամենը մեկ շաբաթ անց հանգեցրեց մարտիմեկյան դեպքերի: 

Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հնդկաստանում ՀՀ առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար աշխատած, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դարձած Արմեն Բայբուրդյանն, իր վերջին պաշտոնը վայելեց չորս տարի: Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, բավական հուզիչ է: Ըստ օդում կախված, չհաստատված լուրերի, բարեկեցիկ եւ ապահով կյանքի որոնումով վերջինս Միացյալ Նահանգներում քաղաքացիություն է ստացել՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից: Նա նաեւ ներկա է եղել «Երեւանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամի Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանը:

Ի դեպ, սա հատկանշական է նաեւ նրանով, որ Բայբուրդյանների ընտանիքը Նիկոլ Փաշինյանի օրոք, լավ էլ ապահով ու ճոխ էին ապրում: Չէ որ նույն Արմեն Բայբուրդյանի եղբայրը՝ Ռուբեն Բայբուրդյանը շարունակում է լինել «Մետրոնոմ» առեւտրի կենտրոնի տնօրենը: Նա «Գրեյթ Վիկտորիա» ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերին ճանաչվել էր հայտարարված մրցույթում հաղթող՝ ստանալով մետրոյի «Երիտասարդական» կայարանին կից գետնանցման տարածքը հանրախանութի նպատակով շահագործելու իրավունք՝ 25 տարի ժամկետով եւ, փաստորեն, դեռ 10 տարի էլ կշահագործի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում