Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերիցի
ՄիջազգայինՈւկրաինայի կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծ, որով դուրս է գալիս Ռուսաստանի, Բելառուսի և ԱՊՀ շրջանակում կնքված ութ միջազգային համաձայնագրերից։ Այս մասին հայտարարել է Վերխովնայա Ռադայի պատգամավոր Տարաս Մելնիչուկը։
Մասնավորապես, դադարեցվում են 1997-ից սկսած էներգառեսուրսների ու միջուկային նյութերի վերաբերյալ փոխհաշվարկների, 2001-ի գազային մատակարարումների, և 2002-ի՝ ԱԷԿ-ների ավարտին տրամադրված պետական վարկի համաձայնագրերը։ Դադարեցվում է նաև 2004-ի Ուկրաինա-Բելառուս ազատ առևտրի համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը։
Ուկրաինան նաև դուրս կգա ԱՊՀ-ի մի շարք համաձայնագրերից՝ ներառյալ հումքային ռեսուրսների, կեղծ ապրանքանիշերի դեմ պայքարի, արտադրական համագործակցության և նարկոտիկ նյութերի փոխանցման կարգավորման ոլորտներում, գրում է Лента.ру-ն։

