Իրանը ստեղծում է միանգամայն էֆեկտիվ հակաօդային պաշտպանություն` բաղկացած ռուսական եւ չինական համակարգերից
ՄիջազգայինԻրանական աղբյուրները տեղեկացնում են, որ Չինաստանը Իրանին մատակարարել է HQ-9B զենիթահրթիռային համակարգեր։
Այս գործարքի փաստը հաստատում են չինացի և արևմտյան ռազմական փորձագետները։
Խոսքը ժամանակակից ՀՕՊ համակարգի մասին է, որը մշակվել է ռուսական С-300-ի բազայի հիման վրա: HQ-9B գործում է միջին տիրույթներում` մոտ 200 կմ առավելագույն հեռահարությամբ եւ ընդունակ է խոցել գոյություն ունեցող ավիացիայի հիմնական տեսակները եւ հրթիռներ:
Ավելի վաղ իրանական աղբյուրները հայտնել են, որ Իրանը ստացել է նաեւ ռուսական С-400 համակարգեր, որոնք գործում են 400 կմ հեռավորության վրա (արտահանվող տեսակները): Համադրելով HQ-9B-ի հետ, Իրանը կարող է այս համակարգերից ստեղծել միանգամայն էֆեկտիվ պաշտպանություն, որն ունակ է գործել ցանկացած թռչող թիրախի դեմ, ընդհում ամերիկյան F-35-երը:
Տես նաեւ https://t.me/iravunk/55836

