«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ահա թե ինչու Սթիվեն Ուիտկոֆը շտապում է Մոսկվա

Միջազգային

Այսօր ԱՄՆ-ն կփորձի «վերջին անգամ» զիջումներ ստանալ Ռուսաստանից...

Ավելի կոնկրետ, սա «վերջին փորձն» է մինչև այն «վերջնաժամկետը», որը Թրամփը սահմանել է իր համար՝ Մոսկվայի դեմ իր առաջին պատժամիջոցների հայտարարման համար։

Ամեն դեպքում, Սթիվեն Ուիտկոֆի Մոսկվա այցի հենց փաստի մեջ արդեն աչքի է ընկնում այն, որ հենց Թրամփին է շատ պետք թեկուզեւ ցուցադրական ինչ-որ «զիջում», քան Ռուսաստանին: Բանն այն է, որ ՌԴ-ի հիմնական առևտրային գործընկերներն արդեն հստակեցրել են, որ չեն վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից և չեն պատրաստվում պարել նրա մեղեդու տակ` հրաժարվելով ռուսական նավթից։ Ասենք, այստեղ նրանց համար խնդիրը ոչ այնքան ռուսական նավթն է, որքան սեփական հեղինակությունը: Այսինքն, եթե հիմա Չինաստանն ու Հնդկաստանը ենթարկվեն Թրամփի ճնշմանը եւ ի վնաս իրենց հրաժարվեն ռուսական նավքից, ապա վաղը-մյուս օրը ԱՄՆ-ն ցանկացած այլ քաղաքական հակասության դեպքում նրանց «դեմ կտար» նույն պահանջը. չանեք սա, կբարձրացնեմ մաքսատուրքերը: Եվ այդպես շարունակ: Եվ այն, որ միանգամից մերժեցին, լիովին հասկանալի է:

Ակնհայտորեն, հենց դա էր այս խաղում Թրամփ գլխավոր սխալը. փորձեց տնտեսական հարաբերությունները վերածել գլոբալ քաղաքական գործիքի, ավելի ճիշտ` ճնշումային միջոցի` գլոբալ ուժերին կանգնեցնելով երկընտրանքի առաջ` ծնկի եկեք կամ մեխնիզմը կմիացնեմ: Ու հիմա, այդ երկընտրանքն իրեն վերադարձավ` «ծնկի չենք գալիս, ինչ ուզում ես` արա, բայց կստանաս պատասխան» իմաստով: Ու հիմա Թրամփն է որոշելու` ինչ անել: Միացմի մեխանիզմը, դա կարող է ծանր անդրադառնալ հենց ԱՄՆ-ի համար. մաքսատուրքային պատերազմներ Չինաստանի, Հնդկաստանի եւ այլոց հետ` աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսի, եւ այդ թիվը մեծանալու հակում ունի: Չգնա այդ քայլին, կարող է լրջորեն վնասել իր իսկ հեղինակությանը (որը նա շատ է գնահատում եւ որը լուրջ անկման մեջ է)։

Միակ ելքը Մոսկվայի հետ մի կերպ լեզու գտնելն է, գոնե ժամանակավոր: Ահա թե ինչու Սթիվեն Ուիտկոֆը շտապում է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ։

Ամբողջ հարցը հիմա սա է` իսկ Մոսկվայում  Ուիտկոֆին կընդունե՞ն. տեսնենք:

Տես նաեւ https://t.me/iravunk/55829 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան