«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Առջեւում միջազգային մրցարշավ է, որտեղ ներկայանալու ենք 10 մարզիկով. Սամվել Համբարձումյանը

Սպորտ

Երկրի ամրությունը՝ հիմքն է, իսկ հիմքը ճիշտ դաստիարակված սերունդը: Պատահական չէ, որ ամեն մարդ մարզիչ չի կարող դառնալ: Մարզիչները ընտրյալներ են եւ դրանք լոկ խոսքեր չեն: Իրական մարզիչն ապացուցում է իր կերտածով, իր տվածով եւ սաներով:
Մեր օրերի իրական մարզիչներից մեկը՝ Հայկ Ղուկասյանը շարունակում է իր նվիրական գործը՝ կրթելը, ուսանելն ու չեմպիոններ դարձնելը:
Հայկ Ղուկասյանի սաներից մեկը՝ Սամվել Համբարձումյանը, չնայած տարիքին, արդեն իսկ ունի բավականին լուրջ նվաճումներ եւ գրանցած հաղթանակներ: Սամվելի սերը դեպի սպորտ եղել է դեռ մանկուց՝ վեց տարեկանից: Սակայն ինչո՞ւ նման դժվար եւ ուժային սպորտաձեւ, փորձեցինք պարզել անձամբ մարզիկից:

-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց «ԱրմՖայթինգ» մարզաձեւով:

-Ես իմ ողջ կյանքը եղել եմ հարվածային մարզաձեւի մեջ: Հավանաբար նման կերպ եմ զգացել եւ տեսել ինձ սպորտում: Այժմ մարզիչս Հայկ Ղուկասյանն է, ում անչափ շնորհակալ եմ հաջողություններիս համար: Այն մարզային բազան եւ գիտելիքները, որը տալիս է ինձ պարոն Ղուկասյանը, դա ոչ միայն կրթություն է տվյալ մարզաձեւում, այլ նաեւ ինքնավստահություն է եւ ուժ: Մոտավորապես մեկ տարուց ավելի է ինչ մարզվում եմ Գլենդելի «Եսանի» սպորտ ակումբում՝ Հայկ Ղուկասյանի մոտ եւ նրա շնորհիվ այսօր արդեն գրանցել եմ նմանատիպ արդյունքներ: Հանդես եմ գալիս շոու մենամարտերում, որտեղ իրենց ուժերն են չափում փորձառու մարզիկները: Ինձ արդեն ներգրավվում են նմանատիպ մրցումների մեջ, քանի որ ունեմ բազում հետեւորդներ, թե հայ, եւ թե այլ ազգի, ովքեր գնահատում են իրական սպորտը:

-Ի՞նչ արդյունքների մասին է խոսքը, Սամվել, գուցե փակագծերը բացեք:

-Մայիսի 10-ին կայացավ մենամարտ, որը հաղթեցի նոկաուդով: Մրցակիցս մեքսիկացի տղա էր, ով բավականին լավ պատրաստված էր: Սակայն կարողացա հաղթահարել նրա ուժը եւ ինչպես արդեն ասացի, նոկաուտի ենթարկեցի: Դա իմ մեկուկես տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքի, քրտնաջան աշխատանքի արդյունքն էր:

-Սամվել, ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց մարզվել Հայկ Ղուկասյանի մոտ:

-Լինելով տվյալ սպորտաձեւի սիրահար եւ հետեւելով պարոն Ղուկասյանին, տեսնելով, թե ինչ արդյունքներ են գրանցում նրա սաները, թե Հայաստանում եւ թե ԱՄՆ-ում, ընտրությունս միանշանակ էր: Այլ տարբերակի մասին անգամ չեմ էլ մտածել:

-Մոտ ապագայում սպասե՞նք նոր մրցումների:

-Այո, սեպտեմբերի 14-ին պետք է մասնակցեմ ԱՄՆ-ում՝ «Արբատ» ռեստորանային համալիրում կայանալիք միջազգային մրցաշարին եւ բնականաբար, հիմա առավել լծված ենք ես եւ մարզիչս մեր մարզումներով: Հաղթանակի մասին խոսելը վաղ է, սակայն ինչպես ասում է Հայկ Ղուկասյանը, վստահությունը, համառությունը գործի կեսն է: Ի դեպ, միայն ես չեմ լինելու պարոն Ղուկասյանի սաներից: 10-ից ավելի մարզիկներով պատրաստվում ենք մրցաշարին:

Մեզ մնում է հաջողություն մաղթել մեր քաջ հայորդուն եւ նրա մարզչին, հետագայում լուսաբանելու ակնկալիքով, քանի որ վստահաբար կարող ենք ասել, որ նման երիտասարդներ, ինչպիսիք Սամվելն է եւ շատերը, դեռ հպարտանալու առիթներ կստեղծեն, ի շնորհիվ գրագետ մարզիչ՝ Հայկ Ղուկասյանի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան