Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում
ԻրավականԱյսօր «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի տնօրեն, փաստաբանության ոլորտում այլեւս իր հետքը թողած, ՀՀ-ում բանկային, վարչական հարցերով
իրավունքի լավագույններից, դասախոս, գեղեցիկ ընտանիքի հայր, ամուսին Տարոն Բաղդասարյանի ծննդյան 34-րդ տարելիցն է։
իրավունքի լավագույններից, դասախոս, գեղեցիկ ընտանիքի հայր, ամուսին Տարոն Բաղդասարյանի ծննդյան 34-րդ տարելիցն է։
Տարոն Բաղդասարյանը իր մասնագիտական գործունեությամբ նպաստում է հանրության իմունային համակարգի գործառույթին։ Այս գործառույթը երիտասարդ փաստաբանը իրականացնում է ինքնուրույն՝ պայքարելով քաղաքացիների իրավունքների և ազատությունների համար:
Տարոնի հաջողություններին անխոս, անուղղակի կերպով նպաստում է նաեւ նրա սիրելի, գեղեցկուհի կինը, ընտանեկան բժշկուհի Մարիամ Բաղդասարյանը, ով, ի դեպ, «Իրավունք TV» «Բժշկի մոտ» հաղորդաշարի սպասված հյուրերից է։ Բազմակողմանի գիտելիքներով զինված ծնողները ունեն երկու հրաշամանուկ Նոյը, եւ արքայադուստր Սյունէն, ովքեր, ի դեպ, իրենց գեղեցկությամբ եւ մանկական հրաշալի ինտելեկտով հասցրել են արժանանալ պատվոգրերի:
Տարոնին լավագույնս է բնորոշել երջանկահիշատակ փաստաբան Արսեն Մկրտչյանը մասնավորապես ընդգծելով. «Տարոնի հետ ընկերություն անելը պատիվ է»։
Բարով ես ծնվել օրինակելի ընտանիքի արժանի զավակ։
Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։

