«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իվետայի հետ զուգահեռ ներկայացվել են բազմաթիվ հայ երգիչ-երգչուհիներ եւ խմբեր. Doping Space-ը պարզաբանում է Լոպեսի երեւանյան համերգի բացման ելույթի ընտրությունը. style.news.am

Մշակութային

Երեկվանից համացանցում քննարկվում է ոչ միայն Ջենիֆեր Լոպեսի համերգը, այլեւ Իվետա Մուկուչյանի ինստագրամյան հրապարակումը, որում նա մեկնաբանել էր, թե ինչու էր Ջենիֆեր Լոպեսի թիմը հրաժարվել երգչուհու երեւանյան համերգին՝ որպես բացման արտիստ իր թեկնածությունից։ Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերության կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է կատարվել համերգի բացման արտիստի ընտրության կարգը․ «Սովորաբար այսպես է՝ մինչեւ հրավիրված արտիստի պրոդյուսերներին հասնելը Հայաստանից երգիչներն իրենց ռեպերտուարն են ներկայացնում բացման շոուի համար, քանի որ մինչեւ արտիստի բեմ բարձրանալը այլ կատարողներ են անհրաժեշտ, որպեսզի ջերմացնեն մթնոլորտը, մինչ հանդիսատեսը կհավաքվի։ Իվետայի հետ զուգահեռ ներկայացվել են բազմաթիվ հայ երգիչ-երգչուհիներ եւ խմբեր: Իսկ գրառման մասով նշեմ որ երեկ ես նույնպես տեսել եմ դա, ու անկեղծ ասած չգիտեմ, թե դա ինչ նամակագրություն էր և ում հետ քանի որ նման բնույթի հարցերի քննարկումը անց է կացվում բացառապես Doping Space-ի և Ջենիֆեր Լոպեսի թիմի միջև և այդ նամակագրության մեջ ներգրաված չի եղել հայ աստղերից ոչ ոք: Իսկ Իվետա Մուկուչյանի կողմից շոուին նախապարտաստվելու մասով ցավում եմ, սակայն կարծում եմ, որ նման միջոցառմանը այդպես նախապատրաստվելուց առաջ նախ պետք է ունենալ առնվազն հաստատում Ջենիֆեր Լոպեսի թիմի կողմից»:

Հավելենք, որ Իվետա Մուկուչյանը, անդրադառնալով թեմային, ներկայացրել էր իրեն ուղղված պատասխանը, որտեղ նշված էր՝ «Ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»: Ինքը՝ երգչուհին ինստագրամյան «սթորիում» հավելել էր․ «Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ կոմպլիմենտ է, իսկ ես համերգը կվայեմ ամբողջովին հանգիստ վիճակում»։

Սկզբնաղբյուրը՝ style.news.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան