Թեհրանից կոշտ արձագանք է եկել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ներ զարգացումների վերաբերյալ
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հայտնում է.
«Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է հղել մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային կառավարություններին՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների վերսկսման։
Վելայաթին ընդգծել է, որ Իրանը անտարբեր չի մնա իր և տարածաշրջանի շահերի նկատմամբ և ասել է, որ Հարավային Կովկասում անօրինական ծրագրեր իրականացնելու ցանկացած փորձ կհանդիպի Թեհրանի վճռական արձագանքին։
Նա հավելել է. «Ես հիշեցնում եմ ձեզ, որ տարածաշրջանում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել անհաջող փորձը, կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին»»։
Տես նաեւ https://t.me/iravunk/55799

