Ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք. Աշոտյանը՝ ընդդիմադիրների հարաբերությունների մասին

Ներքաղաքական

Նորմալ եմ համարում, որ տարբեր քաղաքական ուժերի միջև կարող են լինել տարաձայնություններ, նորմալ չեմ համարում, որ դրանք երբեմն դառնում են առաջնային և օրակարգում այն տեղն են զբաղեցնում, որ պետք է զբաղեցներ ազգային և պետական շահից բխող օրակարգը, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների թիմակիցների միջև տարաձայնություններին։

 

«Սա ամենամեծ ցավն է, որ ես ապրում եմ այս տարվա սկզբից, որովհետև դրանք մեկնարկել են հունվար-փետրվար ամիսներից։ Այս դաշտում տեսնում եմ որոշակի տերմինների մանիպուլյացիա. ես և իմ ընկերները երբեք չենք խոսել այն մասին, որ ընտրություններին պետք է գնանք միասին։ Այսինքն՝ տարանջատվում ենք, որ առանձին գնանք ընտրությունների, ինքնին մանիպուլատիվ է, քանի որ երբեք ոչ մի ՀՀԿ-ական չի աասել, թե պետք է միասնական դաշինքով գնալ ընտրությունների»,-ասաց Աշոտյանը։

 

Նրա խոսքով՝ երկրում այնքան շատ են խնդիրները, որ պետք չէ սինթեզել և արհեստական խնդիրներ մոգոնել։

 

«Եթե իրոք գործընթացները գնային այն ուղղությամբ, որ Հայաստանում քաղաքական հնարավոր զարգացումների համար տրիգեր կարող է լինել ոչ թե իմպիչմենթը, այլ ընտրությունները, այս պարագայում պետք է այնպես դիրքավորվել, որ հետո երեսատեղ ունենալ իրար հետ աշխատելու։ Դա շատ կարևոր է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ 2-րդ նախագահի քաղաքական թիմին՝ մինչև փետրվար ամիսն իր նկատմամբ դրսևորած սրտացավության համար։

 

«Իսկ ոմանք շարունակել են այդ սրտացավությունը դրսևորել անկախ այն բանից, որ դաշտում սերմանվել է «տարանջատում» օպերացիան։ Մենք ոչ մեկից տարանջատվելու ոչ խնդիր ունենք, ոչ նպատակ, որովհետև ոչ մեկի հետ երբևէ այդքան մերձեցված չենք եղել, որ բաժանվենք։ Ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք»,-ասաց Աշոոտյանը։

https://www.youtube.com/live/gZvn_ZG2TRY?si=0wqdiB4wP5ijVtMA

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում