Մեր ճակատագրի որոշումն այլեւս կախված է ոչ թե մեզնից, այլ ուրիշների կամքից. Շաքարյանց
ՆերքաղաքականԱնկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ գնահատմամբ՝ Հայաստանը դադարել է լինել միջազգային իրավունքի սուբյեկտ։
— Դարձել ենք օբյեկտ՝ տարբեր երկրների բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր ճակատագրի որոշումն այլեւս կախված է ոչ թե մեզանից, այլ ուրիշների կամքից։ Եզրակացությունն ակնհայտ է՝ այս կառավարման շրջանը պետք է դադարի։ Ցանկացած նորմալ երկրում այսպիսի կառավարական համակարգ ունենալը կդառնար բավական ծանրակշիռ առիթ՝ կառավարության հրաժարականի համար։ Մինչդեռ մեզ մոտ դա բացակայում է: Նույնիսկ՝ պետական դավաճանության հիմքով քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս գործող իշխանությունները: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

