Գազավորված ըմպելիքը չի վնասում ատամների առողջությանը, եթե այն շաքար չի պարունակում․ Wellness Pulse

Հասարակություն

Գազավորված ջրի օգտագործումը չի հանգեցնում ատամի էմալի վնասմանը և ոսկորների ամրության նվազմանը։ Այս մասին Wellness Pulse-ին հայտնել է Դանիայի Օրհուսի համալսարանի VIA քոլեջի դիետոլոգ և գլոբալ սնուցման փորձագետ Սանդրա Վիգելենեն։

Փորձագետի խոսքով՝ ջրի գազավորման գործընթացում առաջանում է թույլ ածխաթթու, որը միայն աննշան կերպով է նվազեցնում բերանի խոռոչի pH-ի (թթվայնության) մակարդակը։

«Այս ջուրն իսկապես մի փոքր ավելի թթվային է, քան սովորական ջուրը։ Այնուամենայնիվ, այն pH մակարդակը նորմայից շեղում է ավելի քիչ կերպով, քան քաղցր գազավորված ըմպելիքները», - նշել է սննդաբանը։

Բժիշկը նշել է, որ մի շարք ուսումնասիրություններ արդեն ցույց են տվել թթվային ըմպելիքների ազդեցությունը ատամի էմալի վրա։

«Ջորջ Էմիլ Պալադայի համալսարանի (Ռումինիա) համակարգված վերանայումը նշում է, որ բոլոր թթվային ըմպելիքները՝ հյութերից և սմուզիներից մինչև հարստացված և գազավորված ջրեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ էմալի վրա՝ լաբորատոր պայմաններում», - նշել է Վիգելենը։

Սակայն, ինչպես պարզել են գիտնականները՝ իրական ազդեցությունը կախված է վարքային գործոններից՝ որքան հաճախ է մարդը խմում նման ըմպելիքներ, օգտագործում է արդյոք ձողիկ և որքան ուշադիր է պահպանում բերանի խոռոչի հիգիենան։

Մասնագետը նաև ընդգծում է, որ գազավորված ջրում շաքար չկա, որն էլ հենց գլխավոր դեր է խաղում էմալի քայքայման գործում։

Որոշ մարդիկ նաև կարծում են, որ գազավորված ջուրը «լվանում» է կալցիումը ոսկորներից և առաջացնում օստեոպորոզ։ Բժշկի խոսքով՝ այս միֆն առաջացել է դիտորդական հետազոտության հրապարակումից հետո, որում մեծ քանակությամբ կոլայի օգտագործումը կապվել է ոսկրերի հանքային խտության նվազման հետ։

Բժիշկը նշել է, որ այս ազդեցությունը կարող էր առաջանալ ըմպելիքի մաս կազմող ֆոսֆորական թթվի պատճառով։ Այն կարող է խանգարել կալցիումի կլանմանը։

Սակայն, մասնագետի խոսքով, ոսկրային խտության վրա ազդում են բազմաթիվ գործոններ և սխալ է դրանում մեղադրել միայն ըմպելիքներին։ Ավելին, ժամանակակից տվյալները ցույց են տալիս, որ գազավորված ջուր խմելը (բացառությամբ կոլայի) կապված չէ կոտրվածքների ռիսկի բարձրացման հետ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում