Ուկրաինական աղբյուրները հայտնում են նոր եւ շատ լուրջ խնդրի մասին (քարտեզ)
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկատվածան աղբյուրներում խուճապային տրամադրություններ են նկատվում` կապված Խարկովի մարզի սահմանի նոր ճեղքման հետ:
Ճեղքումը մարզի հյուսիսային գոտում էր` Գոպտիվկայի անցակետում, որտեղից սկսվում է Խարկով քաղաք տանող ամենակարճ ճանապարհը:
Եվ ահա, ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ռուսները գրոհում են Գոպտիվկա բնակավայրը, իսկ որոշ աղբյուրեր խոսում են նաեւ այն գրավելու մասին: Իսկ դա շատ լուրջ է, հաշվի առնելով, որ Գոպտիվկայից մինչեւ Խարկով գրեթե բնակավայրեր չկան, որոնք շուրջ ուկրաինական կողմը կկարողանար պաշտպանություն կազմակերպել: Նաեւ, որ լուրջ պաշտպանական գոտիներ այդ հատվածում գրեթե չկան:
Այսինքն, եթե ռուսներն իրոք գրավել են կամ գրավե Գոպտիվկան, ուկրաինական կողմի համար շատ լուրջ խնդիրներ են առաջանում: Ստիպված են լինելու այդ հատված մեծ ուժեր ուղարկել, մինչդեռ ուժերի պակասը կրիտիկական մակարդակի վրա է:
Տես նաեւ https://t.me/iravunk/55763

