Ռուս-իրանական դաշինքը համակարգման փուլից անցնում է... ռազմական դիրքավորման փուլ. Իրանցի փորձագետ
ՄիջազգայինԻրանցի հեղինակավոր փորձագետ Հայալ Մուազզին հայտնում է.
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հինգերորդ ծանր ռազմական տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում։
Հինգ հսկայական ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ մեկը մյուսի հետևից ժամանում են իրանական օդանավակայաններ՝ առանց լրատվամիջոցների աղմուկի, առանց միջազգային լուսաբանման և առանց պաշտոնական բացատրությունների։
Ռուս-իրանական դաշինքը համակարգման փուլից անցնում է... ռազմական դիրքավորման փուլ։
Մերձավոր Արևելքում խելահեղ սրման և Թել Ավիվում աճող անհանգստության ֆոնին, ռազմավարական ռուսական ինքնաթիռները շարունակում են մեկը մյուսի հետևից վայրէջք կատարել Իրանում։ Այս պահին՝ արդեն հինգ ինքնաթիռ...»։
Թեռ ինչ են տեղափոխում ռուսական ինքնաթիռները, իրանական աղբյուրը լռում է: Բայց, հիշեցնենք, վերջերս իրանական փորձագետները հայտնեցին Իրանում ռուսական C-400 համակարգերի փորձարկումների մասին: Այսինքն, կարելի է ենթադրել, թե նոր մատակարարումներն մոտավորապես ինչ կատեգորիայի մեջ են:
Տես նաեւ https://t.me/iravunk/55761

