Հնդկական հեռուստատեսությունը ցուցադրաբար ծաղրում է Թրամփին (Տեսանյութ)

Միջազգային

Հնդկական հեռուստատեսությունը ցուցադրաբար ծաղրում է Թրամփին` կապված Խաղաղության Նոբելյան մրցանակին նրա հավակնությունների հետ:

«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ 20-րդ դարում, հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ աղետներից՝ Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, միջուկային սպառազինությունների մրցավազք, Սառը պատերազմ: Թրամփը կկանխեր այս ամենը: Զարմանալի չէ, որ նրա երկրորդ անունն է` «Զինադադար»:

Մենք գիտենք, որ քաղաքական գործիչները հաճախ նարցիսիստ, ամբարտավան և պարծենկոտ են, բայց Թրամփը ավելի հեռու է գնացել՝ նա անամոթաբար հիանում է ինքն իրենով: Ամբողջ մարդկությունը պարտական է նրան, մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք նրան:
Հենց նա է, որ բանակցում էր Աստծո հետ ամենօրյա արևածագի և օվկիանոսներով նավարկելու համար: Եթե նա չլիներ, գրավիտացիա գոյություն չէր ունենա...»:

Հնդիկ լրագրողն առաջարկել է, որ Թրամփի խաղաղարարական ձեռքբերումների շարքում գրանցել նաեւ Թոմի և Ջերիի, Բեթմենի և Ջոկերի, Հարրի Փոթերի և Վոլդեմորտի «հաշտեցումը»: «Եթե պատրաստվում եք կեղծ հայտարարություններ անել, ապա գնացեք մինչև վերջ։ Սա Թրամփի առանձնահատկությունն է՝ ստանձնել բոլոր արժանիքների համար վաստակը և, ավելի վատը՝ պահանջել դրա համար համաշխարհային ճանաչում», - ասել է հաղրդավարուհի Շարման։

Իսկ իրականում Թրամփի ձեռքբերումը սա է. «Վեց ամսվա ընթացքում Թրամփը 530 ռումբ է նետել։ Համեմատության համար, նրա նախորդը՝ Բայդենը, իր նախագահության չորս տարիների ընթացքում 555 ռումբ է նետել։ Կարծես թե այնքան էլ խաղաղարարի արարք չէ», - հեգնանքով ասաց նա։

Ամեն դեպքում, ամերիկացիները լավ կանեն, այդ հաղորդումը Թրամփին ցուց չտան: Այլապես իրոք կարող է հավատալ, որ, ասենք, գրավիտացիան բացառապես իրենից է կախված. այլապես մի 1000 տոկոս մաքսատուրք կսահմանի: 

Ավելի ռեալ` սա ամենավատն է, որին կարողացել է հասնել Թրամփը. նրան արդեն սկսում են բացահայտոներ ծաղրել, իսկ սեփական հայրենիքում գնահատում են, որպես հոգեկան հիվանդ: Ու որքա՞ն այսպես կկարողանա շարունակել...

Տես նաեւ https://t.me/iravunk/55756 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի