Ինչպես Բայդենի դեպքում էր, հիմա էլ կասկածի տակ են դնում Թրամփի մտավոր կարողությունները
ՄիջազգայինԱրեւմտյան լրատվամիջոցները, ինչպես Բայդենի դեպքում էր, հիմա էլ կասկածի տակ են դնում Թրամփի մտավոր կարողությունները:
Հերթական նման հրապարակումը ներկայացրել է The Guardian-ը: «Նա դժվարանում է ավարտել իր մտքերը»։ Թրամփը, ինչպես Բայդենը, ցույց է տալիս ճանաչողական խնդիրների նշաններ, պնդում է աղբյուրը։
«Զրույցի թեմաների կտրուկ փոփոխությունը օրինակ է Թրամփը շեղվելում է եւ չմտածելով, նա պարզապես փոխում է թեմաները՝ առանց ինքնատիրապետման և առանց համահունչ պատմության։ 79-ամյա Թրամփի ճանաչողական կարողությունների փոփոխությունը վկայում է նրա հորինելու հակվածության մասին։ Սա այն դեպքն է, երբ նա վերցնում է արդեն տեղի ունեցած գաղափարը կամ ինչ-որ բան և դրան ավելացնում այն, ինչը դեռ տեղի չի ունեցել։
Թրամփը կտրուկ փոխում է թեմաները առօրյա խոսքում։ Խոսելով նախընտրական խոստումների կատարման մասին՝ ԱՄՆ նախագահը անցավ տների ջրամատակարարման թեմային` խոսելով անձնական նախասիրությունների մասին։ «Մենք տեսնում ենք դեմենցիայի դասական նշաններ, այսինքն՝ մարդու սկզբնական վիճակի և գործառույթների կտրուկ վատթարացում։ Այն միայն կվատանա։ Սա իմ կանխատեսումն է», - ասել է հոգեբան Գարթները լրատվամիջոցին։
Իսկ ահա նախօրեին ԱՄՆ բանակի թոշակառու փոխգնդապետ Դանիել Դևիսն էր առաջարկել` Թրամփին համապատասխան ստուգման ենթարկել: Ըստ Դեւիսի, Ռուսաստանին ներկայացրած վերջնագր բավական է նրա մտավոր կարողությունները ստուգելու համար։
Այսինքն` «բոշային էշ վրա չեկավ, ամերիկացիներին էլ` նախագահ»:
Տես նաեւ https://t.me/iravunk/55755

