ԿԱՐԵՎՈՐ.Հայտնի փաստաբանական ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎՍՏԱՀՈՐԴՆԵՐԻՆ, ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁԱՆՑ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
Տեղեկացնում ենք, որ Երևանի տարածքում եղանակային ծայրահեղ շոգ պայմանների պատճառով «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակների աշխատանքային գրաֆիկը 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 11-ը գործում է կրճատված՝ 6-ժամյա ռեժիմով՝
ժամը 10:30-ից - 17:30-ը։
Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ հաշվի առնել վերոնշյալ փոփոխությունը աշխատանքային հանդիպումներ, այցեր և գրավոր միջամտություններ ու զանգեր պլանավորելիս։
Վերոհիշյալը չի վերաբերվում նախապես նշանակված դատալսումներին, քննչական գործողություններին։
Շնորհակալություն ըմբռնման համար։
Աշխատակազմի ղեկավար՝
Կարինե Կարագյոզյան

