ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԳԻՆՈՍՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ, ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ՈԳԻՆ» ՓԱՌԱՏՈՆԸ

Մշակութային

Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում օգոստոսի 2-ին ազդարարվեց «Գինոսյանական օրեր, Հայոց լեռների ոգին»խորագիրը կրող փառատոնի մեկնարկը։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Այս փառատոնը անցկացվում է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամի նախաձեռնությամբ և նվիրված է «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ շնորհիվ հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։ Փառատոնը կրում է «Հայոց լեռների ոգին» խորագիրը։

Փառատոնի շրջանակներում Գյումրիի կենտրոնական փողոցներում կայացավ ավանդական պարի շքերթը։ Երեկոյան տեղի ունեցավ գալա համերգ «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի, «Կարին» նվագախմբի ու «Կարին» ֊ի ճյուղային խմբերի մասնակցությամբ։

«Երեկ, օգոստոսի 3-ը Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն էր, կդառնար 59 տարեկան ու մենք որոշեցինք այս փառատոնը նվիրել նրա պայծառ հիշատակին։ Գյումրիի ընտրությունն էլ բոլորովին պատահական չէ, այն իր կոլորիտով շատ է հիշեցնում Գինոսյանի հայրական քաղաքը Ախալցխան։

Բացի այդ, Գյումրին համարվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, բայց ցավոք մի քանի քայլ հեռացել է իր ավանդական մշակույթից։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք ավանդական մշակույթը բերել հենց Գյումրի։ Այսօր փառատոնի շրջանակներում անցկացված շքերթին մասնակցեց ավելի քան 120 մարդ, 10 խմբից», ֊իր ելույթում նշեց «Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Անի Գինոսյանը։

Գինոսյանական օրեր փառատոնի երկրորդ օրը օգոստոսի 3֊ը նվիրված էր հայ ավանդական պարի գիտական բաղադրիչներին, միջոցառման ժամանակ քննարկվեցին պարագիտության տարբեր թեմաներ, որոնք ներկայացվեցին միմյանց դասախոսությամբ ու պանելային քննարկումների միջոցով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում