Ուկրաինայում դասալիքների քանակը մոտեցել է 400 հազարի. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինայում դասալիքների քանակը մոտեցել է 400 հազարի։ Այս թիվը եթերում հայտարարել է Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։
«Ռազմաճակատից փախածների թվերն այսօր մոտեցել են 400 հազարի։ Սրանք ընդհանուր թվեր են, շատերը վերադառնում են», - ասաց նա։
Ուկրաինական անկախ աղբյուրները, սակայն, հայտարարում են շատ ավելի մեծ թվեր` ամսական միջինացված 30 հազար մարդու դասալքության մասին: Ընդ որում, ընդամենը գումարելով «անհայտ կորած» հայտարարվածների թվերը, որոնց փոքր մասը զոհվածներն են, մեծ մասը` դասալիքները:

