Շատ շնորհակալ եմ, Հայաստա՜ն. Ջենիֆեր Լոպես

Մշակութային

Երեւանը երկար կհիշի 2025 թվականի օգոստոսի 3-ի գիշերը․Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությունը՝ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ մենահամերգը, որը փայլեց բեմում ոչ միայն լույսերով, այլեւ հույզերով եւ բառիս ուղիղ իմաստով՝ բարեմասնություններով:

Բեմում՝ փոփի կենդանի լեգենդ Ջեյ Լոն էր, շուրջը՝ խելահեղ պարողներ, լազերային ու վիդեո-էֆեկտներով հագեցած բեմադրություն, իսկ դիմացը՝ ավելի քան 30 հազար ջերմ հանդիսատես։ Լեփ-լեցուն մարզադաշտը ցնցվեց երգչուհու առաջին իսկ կատարումից՝ «On the Floor»-ից։ Շարունակությունը եղավ էլ ավելի տպավորիչ՝ Ջենիֆերի ուղիղ խոստովանությամբ՝ «Հայաստան, ես սիրում եմ քեզ»։

Համերգին ներկա էին նաեւ հազարավոր հյուրեր այլ երկրներից․շուրջ 15 հազար երկրպագու ժամանել էր հարեւան եւ եվրոպական երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանից՝ մասնակցելու այս բացառիկ երաժշտական միջոցառմանը։ Համերգի վերջում մուտքերի մոտ առաջացած կուտակումները միայն վկայում էին՝ սերն ու հետաքրքրությունը Ջեյ Լոյի հանդեպ սահմաններ չի ճանաչում։

Լոպեսը փայլեց ոչ միայն իր անսպառ էներգիայով, այլեւ գեղագիտական ներկայացմամբ․ գրեթե յուրաքանչյուր երգից հետո՝ նա բեմ բարձրացավ նոր կերպարով՝ շուրջ 10 բեմական զգեստ, որոնք ընդգծում էին նրա ռիթմիկ, լիրիկական եւ իսպանական բնույթ ունեցող կատարումները։ Իսկ երբ հանդիսատեսը անդադար աղաղակում էր՝ «Ջեյ Լո», երգչուհին հուզված արձագանքեց․«Մի ստիպեք, որ լաց լինեմ...»:

Երբ համերգը մոտենում էր ավարտին, Ջենիֆերը իջավ բեմից ու անձամբ ողջունեց առաջին շարքերում կանգնած երկրպագուներին։ Շատերի համար այդ պահը կմնա որպես հիշողություն ամբողջ կյանքի համար։

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՏՐԻԽՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՈՒՈՒՄ

Նշենք, որ համերգը կազմակերպվել էր «Doping Space» ընկերության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման շրջանակում ապահովվել էին նաեւ հատուկ կարիքներով անձանց լիարժեք մասնակցությունը՝ հատկացված անվճար տոմսերի միջոցով։ Սա եւս մեկ ապացույց էր, որ իրադարձությունը ոչ միայն փոփ երաժշտության մեծ տոն էր, այլեւ՝ մշակութային ներառման օրինակ։

Ջենիֆերի կերպարում հայկական շունչն էլ կար․ նրան դիմահարդարել էր ամերիկահայ ոճաբան Հրուշ Աճեմյանը, որն աշխարհին հայտնի է Քարդաշյանների հետ իր համատեղ աշխատանքներով։ Լոպեսի ոճի մեջ հստակ զգացվում էր հայկական շքեղության շունչը՝ համադրված համաշխարհային փոփ դիվայի ինքնատիպությամբ։

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԳԻՍՏՆ ՈՒ ՀԱՎԱՆԱԾ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ

Ի դեպ, Երեւանում Ջեյ Լոն ընտրել էր Seven Visions Resort եւ The Dvin հյուրանոցները, իսկ երեկոյան ընթրել Cascade Royal ռեստորանում։ Ըստ աշխատակիցների, նա հավանել է հայկական ուտեստները, հատկապես նախընտրել է ֆիրմային տոլման, տապակած սմբուկը, սաղմոնով բրուսկետան եւ ռեժանը։ Ավելին, նույն աղբյուրների համաձայն, հյուրանոց վերադառնալուց առաջ՝ շնորհակալություն էր հայտնել անձնակազմին՝ ջերմ ընդունելության եւ գերազանց սպասարկման համար։

Հայտնի է նաեւ, որ Ջեյ Լոն Հայաստան է ժամանել շուրջ 100 հոգանոց թիմով։ Ասում են՝ նրանք բոլորը առավոտյան հանգստացել են N7Beach-ում՝ առանց փոփ դիվայի:

ԽԹԱՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻՆ

Լոպեսի մենահամերգը Հայաստանում ավելին էր, քան պարզապես փոփ իրադարձություն։ Դա հստակ ուղերձ էր՝ Հայաստանը ոչ միայն ունի մշակութային հարուստ ժառանգություն, այլ նաեւ պատրաստ է ներկայանալ որպես ժամանակակից համերգային կենտրոն։ Սա լիովին համահունչ է ՀՀ մշակույթի զարգացման 2023–2027 թթ. ռազմավարությանը՝ Հայաստանի մշակութային միջազգային դիրքի ամրապնդման եւ մշակութային զբոսաշրջության խթանման առումով։

Համերգը կայացել է «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում, սակայն երեւանյան գիշերն անպայման կմնա այդ շրջագայության ամենաազդեցիկ կանգառներից մեկը։ Ոչ միայն ֆանատների, այլեւ կազմակերպիչների ու քաղաքի համար՝ սա մի մեծ քննություն էր, որն անցավ փայլուն։

Ջենիֆեր Լոպեսը հեռացավ, բայց թողեց սեր, հիշողություն եւ վստահություն՝ Երեւանը պատրաստ է ընդունել աշխարհի ամենամեծ աստղերին։

https://iravunk.com/sim/?p=319659&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ