Գազան և Գազայի յուրաքանչյուր երեխա պետք է սովամահ լինի. Իսրայելցի ռաբբի
ՄիջազգայինԻսրայելցի ռաբբի Ռոնեն Շաուլովի հայտարարության համաձայն, Գազայի բոլոր երեխաները պետք է թողնվեն սովամահ լինելու։ «Ամբողջ Գազան և Գազայի յուրաքանչյուր երեխա պետք է սովամահ լինի», - ասել է նա՝ հայտարարելով, որ գազայում անմեղներ չկան։
Շաուլովը պաղեստինցի երեխաներին անվանել է ապագա ահաբեկիչներ՝ մեջբերելով Թորայում ամաղեկացիների պատմությունը և անվանելով նրանց թշնամիներ, որոնք պետք է ոչնչացվեն։
Ֆիքսենք, խոսքը բացահայտ Ցեղասպանության քարոզի մասին է, որը փաստացի իրականացվում է Գազայում:
Փոխարենը, անհայտ հաքերային խումբը հայտարարել է մի շարք իսրայելյան ինտերնետային ռեսուրսներ կոտրելու մասին։ Այդ կայքերում տեղադրվել է հետևյալ հաղորդագրությունը. «Վաղվա աշխարհում` առանց Իսրայելի, ոչ մի երեխա չի մահանա սովից»։

