Ռուսաստանը փոխում է իրավիճակը ռազմաճակատում, Պոկրովսկը վտանգի տակ է. Սիրսկի
ՄիջազգայինՆման է, որ ռազմաճակատ հերթական այցից ուկրաինական գլխավոր հրամանատար Սիրսկին վերադարձել է ծայրահեղ վատ տրամադրությամբ: Ամեն դեպքում, նա գրել է, որ Ռուսաստանը փոխում է իրավիճակը ռազմաճակատում, իսկ Պոկրովսկը վտանգի տակ է:
Ըստ Սիրսկու, «ամենադժվար իրավիճակը» ներկայումս դիտվում է Պոկրովսկի, Դոբրոպոլսկի և Նովոպավլովսկի ուղղություններում։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը ակտիվորեն փորձում են գրավել կարևոր ագլոմերացիաները և միաժամանակ հարձակվում են մի քանի տարածքներում։
Սիրսկին հատուկ ուշադրություն է դարձրել ռուսական զորքերի նոր մարտավարությանը, որը նա անվանել է «լրիվ ներթափանցում»։ Ռուսական հարձակողական ուժերը փորձում են փոքր խմբերով, այդ թվում՝ դիվերսանտներով, խորը ներթափանցել ուկրաինական պաշտպանության մեջ՝ նպատակ ունենալով հասնել Պոկրովսկ։

