Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ
ՄիջազգայինՍիրիայի պաշտպանության նախարարությունն ու քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈւ) դաշինքը հայտարարել են փոխադարձ հրետանային հարձակումների մասին երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջակայքում, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ նրանք միմյանց մեղադրում են Մանբիջ քաղաքում տեղի ունեցած հարձակման համար, ինչը «ստվեր է գցում մարտ ամսին ստորագրված ինտեգրման համաձայնագրի վրա», հայտնում է պարբերականը։
Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ ՍԺՈւ-ն հրթիռակոծել է բանակային մի դիրք, ինչի հետևանքով վիրավորվել են չորս զինծառայող և երեք քաղաքացիական անձ։ Իսկ ՍԺՈւ-ն հայտնել է, որ իրենք պատասխանել են «չհրահրված հրետանային հարձակմանը», որը իրականացվել է կառավարական ուժերի կազմում գործող խմբավորումների կողմից։ Մարտ ամսին «Սիրիական ժողովրդավարական ուժեր» դաշինքը համաձայնագիր էր ստորագրել Դամասկոսի հետ՝ միանալու Սիրիայի պետական ինստիտուտներին։ Համաձայնագրի նպատակն է վերականգնել 14 տարվա պատերազմից բաժանված երկիրը՝ հարթելով ճանապարհը, որպեսզի Սիրիայի մեկ քառորդը վերահսկող քրդերի գլխավորած ուժերը միավորվեն Դամասկոսի հետ՝ տարածաշրջանային քրդական կառավարման մարմինների հետ միասին։

