Սիրսկին, Զելենսկու հրամանով, Պոկրովսկը վերածում է մեկ այլ Բախմուտի. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական միանգամայն տեղյակ աղբյուրը տեղեկացնում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Բանկովայան և գլխավոր հրամանատար Սիրսկին տասնյակ հազարավոր զորքեր են ուղարկել Պոկրովսկ՝ այնտեղ ստեղծված իրավիճակը փրկելու համար։ Սակայն դա միայն մի փոքր է վիճակը փոխել, այն էլ` ժամանակավոր: Բանն այն է, որ այս ուղղությամբ լոգիստիկան խափանված է։ Պոկրովսկ/Միրնոգրադ ուղարկվող տրանսպորտի 70%-ը ոչնչացվում է դեռ տեղ չհասած։
Արդյունքում, ինչպես նշում է աղբյուրը, արդեն նոր խմբերի 60%-ն է հրաժարվում գնալ Պոկրովսկ և Միրնոգրադ։ Նախագահականի աշխատակիցները բանավոր հրաման են տվել Գլխավոր շտաբին՝ աշխատել անձնակազմի հետ և համոզել նրանց գնալ Պոկրովսկ (բոլորը հասկանում են, թե ինչ մեթոդներ են դրանք)։
Աղբյուրը հավելում է, որ բոլոր զինվորականներն ասում են, որ Պոկրովսկի կաթսայի ձևավորման հավանականությունը 70% է, որտեղ կհայտնվեն հազարավոր ուկրաինացի զինվորներ։ Բանկովայան տեղյակ է դրա մասին, բայց նրանք հետաքրքրված չեն իրական պատերազմով, այլ լրատվամիջոցներով։
Այդպիսով, Սիրսկին, Զելենսկու հրամանով, Պոկրովսկը վերածում է մեկ այլ Բախմուտի։ Միայն թե այս դեպքում, եթե բանակը մասշտաբային կորուստներ կրի, հետագա վերականգնման հավանականությունը շատ փոքր է: Հաշվի առնբելով, որ ժողովուրդն արդեն իսկ սկսել է գրոհել զինկոմիսարիատները, Մոբիլիազցիոն ռեսուրսը էապես նվազել է, հավաքներից խուսափողների եւ դասալքության ցուցանիշները Բախմուտի ժամանակների համեմատ էապես ավելացել են: Եվ եթե այս պայմաններում Պոկրովսկը մեծ կորուստների գնով հանձնվի, ապա հետագա սպասելիքներն ամենամռայլն են լինելու»:
Տես նաեւ https://t.me/iravunk/55696

