Կադրից մինչև ստուդիա. ինչպես նեյրոնային ցանցը սովորեց փոխել լուսավորությունը ցանկացած լուսանկարում
ՀասարակությունՆոր գործիքը թույլ է տալիս փոխել լուսանկարների լուսավորությունը՝ ինչպես դա արվում է 3D-խմբագրիչում, գրում է Tech Xplore-ը։
Այս գործիքը մշակվել է Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնականների կողմից: Նախկինում, նկարահանումից հետո, պատկերները լուսավորվել են և դա փոխելը հեշտ չի եղել:
Relighting-ը (լույսի խմբագրիչ) մեծ ջանքեր է պահանջում և նկարիչները ձեռքով են մշակել յուրաքանչյուր կադր։ Նոր տեխնոլոգիան փոխում է խաղի կանոնները. այն նախ վերականգնում է տեսարանի 3D մոդելը, այնուհետև թույլ է տալիս վիրտուալ տեղադրել լույսի աղբյուրներ, ինչպես արվում է 3D խմբագրիչում և ստանում է ֆիզիկապես ճշգրիտ վերջնական կադր։
Գործընթացը սկսվում է լուսանկարների կամ տեսանյութերի վերլուծությամբ. ալգորիթմը կառուցում է տեսարանի պարզեցված եռաչափ կառուցվածքը, ներառյալ մակերեսների ձևը և գույները, բայց առանց լուսավորությունը հաշվի առնելու: Օգտատերը տեղադրում է վիրտուալ լամպեր՝ ինչպես ստուդիայում և կարգավորում դրանց ինտենսիվությունը, ուղղությունը և գույնը:
Հատուկ նեյրոնային ցանցը մշակում և վերափոխում է այն դարձնելով իրատեսական պատկեր՝ հաշվի առնելով ստվերները, արտացոլումները և լուսային էֆեկտները, ինչի շնորհիվ ստեղծվում է բնական լուսավորության էֆեկտ՝ ինչպես արվում է ստուդիայում կամ Blender-ով ու Unreal Engine-ով նկարահանումների ժամանակ։

