Քոչարյանն Արցախը հանձնելու, դավաճանության, երկրի վրա օրհասական վտանգների հարցը, կարելի է ասել, փակված է համարում. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ Նոյեմբերի 9-ի տխրահռչակ Հայտարարության մեջ, որն ըստ էության Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է,  Ադրբեջանի շահերից բխող միակ կետն իններորդն է, որով Հայաստանը երաշխավորել է Ադրբեջանի «արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։

Այն, որ նույն Հայտարարության երկրորդ կետով ՀՀ-ն պարտավորվել է Աղդամի շրջանը վերադարձնել Ադրբեջանի Հանրապետությանը կամ վեցերորդ կետով հայկական կողմը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել Քելբաջարի ու Լաչինի շրջանները (անվանումներն ու ձևակերպումները՝ ըստ Հայտարարության տեքստի – Հ. Մ-Շ.), երևի թե Ադրբեջանի շահերից բխող կետեր չէին։ Կամ յոթերորդ կետը, ըստ որի «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» երևի նույնպես բխում էր Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի շահերից… Էլ չեմ խոսում այդ Հայտարարության ընդհանուր բովանդակության մասին, որը, կրկնում եմ՝ ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ։

Երկրորդ Նախագահի հարցազրույցի երկրորդ ականջ ծակող արտահայտությունը, որը նա կրկնել է առնվազն երկու անգամ, «2018թ. հեղափոխության արժեքներ»-ն են, որոնք, ըստ պարոն Քոչարյանի, Նիկոլը կրկին դավաճանել է։

Այս երկու թեզերն իրապես տարօրինակ էին ինձ համար։ Մեղմ ասած՝ տարօրինակ։

Հարցազրույցում արտահայտած մնացած բոլոր մտքերի համար՝ այդ թվում, որ այսօր քաղաքական դաշտում իբր ձևավորված են ընդամենը երկու մեծ ընդդիմադիր միավոր՝ «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի՝ նոր ստեղծվող ուժը, պարոն Քոչարյանին, թերևս, պետք է շնորհակալություն հայտնել։ Մարդը վերջապես անկեղծ բարձրաձայնեց՝ իր ձգտումների, նպատակների ու (նախապես ներողություն եմ խնդրում այս բառն օգտագործելու համար) երազանքների մասին։

Ի՞նչ կարելի է ասել։ Ոչինչ։ Ամեն ինչ պարզ է։ Ամենամեծ ընդդիմադիր միավորներից մեկի առաջնորդը Արցախը հանձնելու, դավաճանության, երկրի վրա օրհասական վտանգների հարցը, կարելի է ասել, փակված է համարում։ Նոր ընտրություններ, նոր իրողություններ… Հաջողություն եմ մաղթում պարոն Քոչարյանի քաղաքական թիմին 2026թ.-ի ընտրություններում։

P.S. Մի փոքրիկ մտավարժանք էլ ես առաջարկեմ։ Փորձեք լուծել այս հավասարումը`

«Հայաստան» դաշինք – ՀՅԴ = ?»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում