«Քյոլնը» խոչընդոտում է Սարգիս Ադամյանի տրանսֆերին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը, որն արդեն պետք է տեղափոխվեր Գերմանիայի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբ, դեռևս չի կարողացել համաձայնության գալ «Քյոլնի» հետ պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է գերմանական Express պարբերականը։
Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Քյոլնի» հետ նախատեսված է ևս մեկ տարի, և նա համարվում է ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Սակայն այս մրցաշրջանում Ադամյանը չի մտնում մարզչական շտաբի ծրագրերի մեջ և խաղաժամանակ չի ստանալու։
Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, «Քյոլնը» չի ցանկանում փոխհատուցում վճարել պայմանագրի խզման համար, իսկ Ադամյանը պատրաստ չէ խզել պայմանագիրը առանց այդ պայմանագրային կետերի կատարման։

