Ռուսական ուժերը եւս մեկ ուղղությամբ են մտել Խարկովի մարզ (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը եւս մեկ ուղղությամբ են մտել Խարկովի մարզ: Այս անգամ վերահսկողության տակ է վերցված Գոպտովկայի անցակետը:
Այդ մասին վկայում են ուկրաինական տեսանյութի կադրերը: Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ռմբակոծել իրենց անցակետը՝ արդեն մի քանի անգամ հարվածելով դրան:
Սա ուկրաինական կողի համար վտանգավոր է, քանի որ խոսքը դեպի Խարկով մարզկենտրոն տանող ամենակարճ եւ հիմնական ճանապարհի մասին է: Այն է` ռուսներն այստեղ Խարկովից մոտ 20-25 կմ հեռավորության վրա են, եւ եթե անգամ հարձակումը չշարունակեն, ուկրաինական կողմը ստիպված է լինելու այստեղ մեծ ուժեր պայել` ունենալով ռեզերվների կատաստրոֆիկ ցածր մակարդակ:

