Հուլիսին ռուսական բանակը գրանցել է այս տարվա առաջխաղացման ամենաբարձր տեմպը. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՀուլիսին ռուսական բանակը Ուկրաինայում գրանցել է ողջ ընթացիկ տարվա ընթացքում առաջխաղացման ամենաբարձր տեմպը: Այս մասին յատնում է ուկրաինական ԳՇ-ի եւ Գլխավոր հետախուզական վարչության համար աշխատող Deep State ռեսուրսը:
Անցած ամսվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են 564 քառակուսի կիլոմետր: Սա 12-ով ավելի է, քան հունիսին, գրում է DS-ը:
Բացի այդ, ներկայիս արդյունքը ավելի բարձր է, քան 2024 թվականի բոլոր ամիսներին՝ բացառությամբ նոյեմբերի, երբ Ռուսաստանի զինված ուժերը զբաղեցրել են 730 կքմ տարածք:
Ամենաարդյունավետ առաջխաղացումը եղել է Նովոպավլովսկի ուղղությամբ, որտեղ ռուսական ուժերը ամենաշատն են առաջացել: Այնուհետև գալիս են Պոկրովսկի և Սումիի ուղղությունները:
Տես նաեւ https://t.me/iravunk/55680

