Երկնաքա՞ր, թե՞ կառավարվող օբյեկտ. Գիտնականը տագնապ է հնչեցնում (Տեսանյութ)
ՀասարակությունՀարվարդի գիտնական Ավի Լոեբը հայտարարել է, որ մեր Արեգակնային համակարգով թռչող խորհրդավոր միջաստղային օբյեկտը կհասնի Երկիր արդեն 2025 թվականին, գրում է Daily Mail-ը։
«Պրոֆեսոր Ավի Լոեբը հետևում է 3I/ATLAS անվամբ օբյեկտին, որն առաջին անգամ հայտնաբերվել է հուլիսի 1-ին։ Ու մինչ այս չեն դադարում քննարկումները, թե նա ի՞նչ է` սովորական երկնաքա՞ր, թե՞ կառավարվող օբյեկտ` ոչ տիպական ուղեծրի պատճառով <…> Լոեբը կանխատեսել է, որ այն կհասնի Երկիր 2025 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում», - ասվում է հոդվածում։
Գիտնականի խոսքով, եթե օբյեկտը այլմոլորակային նավ է, այն կարող է զոնդ կամ նույնիսկ զենք կրել։
Ենթադրվում է նաև, որ այն շատ մեծ չափերի է, ինչը անսովոր է Արեգակնային համակարգի դրսից եկած նման օբյեկտի համար։

