Միգրանտները գրավել են Եվրոպան. վիճակագրություն
ՀասարակությունՖրանսիական INSEE-ի, բրիտանական ONS-ի և այլ գործակալությունների վերջին վիճակագրության համաձայն՝ միգրանտների ամենամեծ մասնաբաժինը գրանցվել է Բրյուսելում՝ 74%: Ֆրանկֆուրտը զբաղեցնում է երկրորդ տեղը. այնտեղ միգրանտները կազմում են 51.8%: Նրան հաջորդում են Նարվան (51%), Փարիզը (46.2%), Ժնևը (45.2%) և Մալմյոն (45.5%):
Լոնդոնում՝ 40.6%, Վիեննայում՝ 31.3%, Մադրիդում՝ 22.2%, Միլանում՝ 22.1%: Սկանդինավյան մայրաքաղաքների շարքում Օսլոն «առաջատարն» է իր 25.2%-ով։
Հետաքրքիր է, որ Արևելյան Եվրոպայի երկրներում ցուցանիշները զգալիորեն ցածր են. օրինակ՝ Բուխարեստում միգրանտների թիվը կազմում է ընդամենը 2.7%:
Մոսկվան ցույց տվեց 9.1%, իսկ ահա հարևան Մինսկը ցույց է տալիս գրեթե անհավանական արդյունք՝ 0.5%։

