Փաշինյանի հիստերիկ ղալմաղալների հաղթահարման միակ ճանապարհը՝ քննարկումներն են․ Զուրաբյան

Ներքաղաքական

ՀԱԿ փոխախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«Հայաստանում խլացնող մի լռություն է հաստատվել: Նիկոլ Փաշինյանը, գնալով արձակուրդի, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն եւ քանդարար բանսարկությունների աղմուկը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու մեր երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերին:

Որ մենք կարող ենք Հայաստանի իրական մարտահրավերների մասին խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը լռում է, ինքնին աննորմալ երևույթ է:

Շահագործելով երկրի ղեկավարի կենտրոնական դիրքը և դրանից բխող անմրցելի ազդեցությունը երկրի ինֆորմացիոն հոսքերի վրա, Նիկոլ Փաշինյանը շեղում է երկրի հանրային բանավեճը Հայաստանի համար իսկապես օրակարգային հարցերից հեռու:

Նա զբաղեցնում է մեր հասարակությանն իր իսկ կողմից սարքած ճղճիմ և պառակտիչ ներհասարակական հակամարտություններով, ինչպիսիք են, օրինակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների կուսակրոնության խախտման պատրվակով Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհը կամ իր իշխանության դեմ իբր նախապատրաստվող «ահաբեկչական» դավադրությունների հետ կապված շինծու գործերը:

Օրակարգային խնդիրների նման նենգափոխման նպատակը շատ պարզ է. Փաշինյանը պետք է բթացնի իր աղետալի ձախողումների մասին ժողովրդի հիշողությունը և նոր առաքելություններ մոգոնի առաջնորդության իր մաշված հայտը նորոգելու համար:

Այո, նպատակը պարզ է, բայց արդյունքն այն է, որ Հայաստանը այդպես էլ չի կարողանում կենտրոնանալ իր համար կենսական մարտահրավերների վրա և հանրային արդյունավետ բանավեճ սկսել իրական օրակարգային հարցերի շուրջ:

Բանն այն է, որ հնարավոր չէ ուղղակի անտեսել Փաշինյանի իշխանության կողմից անընդհատ գեներացվող հիստերիկ ղալմաղալները, քանի որ դրանք այնպիսի բևեռացում, բարոյազրկում ու պառակտություն են առաջացնում մեր հանրության մեջ, որ այդ ամենի հաղթահարումը ինքնին դառնում է օրակարգային հարց:

Այդուհանդերձ, Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ ճանապարհը  Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են, որոնք պետք է հանգեն իրական հայկական օրակարգի շուրջ մեծ հասարակական համախմբման ձևավորմանը:

Հայաստանի իրական մարտահրավերների և օրակագային խնդիրների մասին, այս մի գրառումը չծանրաբեռնելու նկատառումով` կխոսենք հաջորդիվ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում