Քոչարյանն իր ցանկությունները ներկայացնում է որպես իրականություն. Վահան Բաբայան
Ներքաղաքական«Քոչարյանն իր ցանկությունները ներկայացնում է որպես իրականություն: Աչքովս ընկավ, որ նա ասել է ընդդիմադիր դաշտում կա երկու հզոր ուժ՝ իր դաշինքը և Սամվել Կարապետյանի նոր ուժը: Նրան սատարող որոշ մեր քաղաքացիներին փորձեմ հիշեցնել, որ ընդդիմադիր դաշտում Քոչարյանի նշած երկու ուժն էլ գոյություն չունեն, «Հայաստան« դաշինքը քաղաքական ուժ կամ կուսակցություն չէ և դեռ մեծ հարց է թե նույն ինքը Քոչարյանն, ում հետ կգնա ընտրությունների: Դե իսկ Սամվել Կարապետյանի նոր ուժը դեռ չկա քաղաքական դաշտում: Հետևաբար, Քոչարյանի ասածը զուտ ցանկություն է, իսկ ավելի ճիշտ քաղաքական կապրիզ, նա ոչ մի ձև չի ցանկանում նկատել, ինչպես ՀՀԿ-ի դերը, այնպես էլ մյուս տարբեր ընդդիմադիր ուժերի գոյությունը քաղաքական դաշտում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, այդ պատասխանը կա` «իշխանական էգոիզմ», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

