Իմ սիրտը մրմռում է, ու ցավ է մեջս. ի՞նչ է նշանակում խոսքի համար մարդուն բանտարկել. Տեր-Գուլանյան

Մշակութային

«ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԱՐԱՐԱՏՈՎ»

«Երդվում եմ Արարատով»… Մի փարթամ արտահայտություն, որն ավելին է, քան պարզապես գրքի վերնագիր: Գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻ գրչով այն դարձավ խորաթափանց մի պատգամ, հավատարմության ուխտ: Մտավորականի նոր գիրքը՝ 12-րդն է, բայց առաջին բանաստեղծական ժողովածուն: Գրքի առանցքում ոչ միայն սոսկ բանաստեղծություններ են, այլեւ մտորումներ, հարցադրումներ՝ մեր իսկ գոյության, մեր ժողովրդի ապագայի մասին՝ անկեղծորեն ու դաժանորեն: Այս շարքում բազմաթիվ բանաստեղծություններ նվիրված են մեր ժամանակների գործիչներին՝ Հրաչյա Սարուխանից մինչեւ Բագրատ սրբազան։ «Հավերժական հայի» գաղափարը ժողովածուի սիրտն է: Գրքում զուգահեռ ծաղկում է այս գաղափարի մասին 12 մեջբերում՝ ամենահայերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարդ ու անկեղծ խոհերը, հարցադրումները, որոնք այսօրվա հայը դեռ պետք է յուրացնի: Իսկ գրքի եզրափակումն ուշագրավ է. գրողը ընդգծում է իր թոռնիկի՝ 9-ամյա Լեո Տեր-Գուլանյանի խոսքերը՝ «Հայերի անելիքները». փոքրիկ, սակայն հզոր բանաձեւում, որտեղ արտացոլվում է մեր ժողովրդի հավերժական խնդիրների լուծման բանալին: «Երդվում եմ Արարատով»-ը ոչ միայն իր ազգի ցավերով ապրող գրողի բանաստեղծական որոնումների մեկտեղումն է, այլ նաեւ կյանքի փիլիսոփայական խորության, ազգի ու պատմության, վերջին իրադարձությունների համարձակ արձագանքը։ Գիրքը Մերուժան Տեր-Գուլանյանը նվիրել է իր հրաշալի զավակներին՝ Շահանեին, Անիին, Մարիամին, Դավիթին, հարսիկին՝ էսթերին եւ առայժմ 13 թոռնիկներին՝  հավատով, որ նրանք իրենց կյանքը կապրեն Արարատն իրենց սրտերում:

«ՄԻ  ՕՐ  ՉԳՐԵՄ` ԿՄԵՌՆԵՄ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է, ՈՐ ԳՐՈՂԸ ԹՈՇԱԿԻ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

«Յոթ տարի գիրք ոչ թե չեմ գրել, այլ չեմ հրատարակել, չէի ուզում…  Բայց ես ամեն օր, միշտ գրում եմ, գրողը չի կարող չգրել։ Գրողի մասնագիտությունը մի լավ կողմ ունի. գրողը թոշակի չի գնում: Եթե չգրեմ, կմեռնեմ, կյանքս կավարտվի: Աստված կյանք տա, քանի դեռ ապրում ես, պիտի գրես։ Այս տարի ես եւս երկու գիրք եմ հրատարակելու, որոնք արձակ են. մեկը կոչվում է «Կարմիր քամի», մյուսը՝ «Քար ծամող ժամանակը»: Իսկ «Երդվում եմ Արարատով»-ը, երեւի, իմ բանաստեղծությունների վերջին գիրքն է։ Ես ինձ բանաստեղծ չեմ համարում, բայց այդպես ստացվեց… Վերջին հաշվով գրողը մի գիրք է գրում` արձակ, թե բանաստեղծություն։ Րաֆֆին երկու հատոր բանաստեղծություն ունի, Դերենիկ Դեմիրճյանը՝ նույնպես, բայց Դեմիրճյանը արձակագիր է եւ Րաֆֆին էլ է արձակագիր», - նշում է Տեր-Գուլանյանն ու անդրադառնում մերօրյա ցավոտ թեմաներին:

«Տրտում ու շատ ծանր օրեր ենք ապրում՝ հարձակում Հայոց Սուրբ Առաքելական եկեղեցու վրա: Պատերազմ է հայտարարվել եկեղեցուն, վարկաբեկում են Վեհափառ Հայրապետին՝ մի մարդու, որի ընտրողներից մեկը ես եմ եղել: Երկու անգամ պատվիրակ եմ եղել եւ երկու անգամ էլ ձայնս տվել եմ այն ժամանակ դեռ Գարեգին Սրբազանին»,- հիշում է մտավորականն ու փակագծեր բացում:

«Ինձ նման աշխարհիկ մարդիկ էլի կային պատվիրակների շարքում, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում։ Կարծես թաքցնում են: Իսկ իրականությունը հետեւյալն է. ամեն եպիսկոպոս իր թեկնածությունն առաջադրելու իրավունք ունի, եւ երբ կաթողիկոսական ընտրությունների վերջում մնացին Գարեգին Առաջինը եւ Գարեգին սրբազանը , որովհետեւ գրեթե հավասար ձայներ էին հավաքել (մեկ, թե երկու ձայնի տարբերությամբ), բացարձակ հայտնի չէր, թե ով կընտրվեր: Հանկարծ տեղի ունեցավ զարմանալի մի բան: Ինչպես գիտեք, երբ այդ քվեարկությունները տեղի են ունենում, Մայր տաճարի դռները փակվում են՝ ո՛չ դուրս են թողնում, ո՛չ ներս: Եվ այդ փակ դռների հետեւում, Գարեգին սրբազանը, այսինքն՝ այժմյա Գարեգին Երկրորդը, հանկարծ բարձրացավ տեղից, վերցրեց խոսափողը եւ ասաց` ես օծյալ կաթողիկոսի հետ չեմ քվեարկվի, Գարեգին Առաջինն օծյալ կաթողիկոս է, ապա մոտեցավ, կռացավ, համբուրեց նրա աջն ու շնորհավորեց։ Եվ ամեն ինչ վերջացավ։ Հազար ողորմի Գարեգին Առաջինին, բայց, փաստորեն, նա չընտրվեց, չքվեարկվեց, հայտնի չեղավ` ով կարող էր ընտրվել: Գարեգին Երկրորդի կողմից սա բարոյական այնպիսի բարձր քայլ էր, որ այսօրվա իշխանականներից որեւէ մեկի մտքով չէր անցնի: Պարզապես, չեն հասկանա այդ քայլը, թե ինչպես կարող է հնարավորություն ունենաս` ինքդ կաթողիկոս դառնալու, բայց ասես՝ օծյալ կաթողիկոսի հետ չեն քվեարկվի: Մինչդեռ այսօրվա մեր Վեհափառ Հայրապետը արեց այդ բարձր ու գեղեցիկ քայլը», - պատմում է Տեր-Գուլանյանը, ում գնահատմամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավ սկսելը բարբարոսություն է:  

«Ի՞նչ է նշանակում վարկաբեկել Վեհափառ Հայրապետին, ո՞վ եք դուք, որ Վեհափառ Հայրապետին հարցնում եք` երեխա ունե՞ք, թե չունեք։ Եկեղեցին անկախ է պետությունից, իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Ազգովի մոռացել ենք մի շատ կարեւոր բան, որ Էջմիածին քաղաք գոյություն չունի։ Էջմիածին չէ քաղաքի անունը, այլ՝ Վաղարշապատ: Էջմիածինը եկեղեցին է, Մայր Աթոռն է, անունը վերաբերում է Մայր Աթոռին, այսինքն՝ մի տեսակ Վատիկանի պես մի բան է մեր եկեղեցին՝ անկախ իր անունով: Մենք ազգովի պետք է համախմբվենք եկեղեցու շուրջ, որովհետեւ մեր կայացման, մեր գոյության ամենահիմնաքարը եկեղեցին է մնացել։ Այսօր, ցավոք, մեր բանակը խարխլվել է, բոլոր քիչ, թե շատ լուրջ գեներալները դատվել են կամ անընդհատ դատարաններում են, որոնք բանակը գիտեին` ինչ է, բանակաշինությամբ էին զբաղված: էլ չասեմ մշակույթի մասին, ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞վ է զբաղված` դասագրքեր փոխելով, Հայոց պատմությունը վերաշարադրելով։ Սրանք վայրենություններ են, ինչ կատարվում է մեզ հետ: Ուղղակի, մեր ժողովրդին պիտի խնդրեմ, որ չվախենա՛ք, տե՛ր կանգնեք ձեր ունեցածին: Դուք ձեր տանն եք տեր կանգնում, ձեր օջախին, ձեր երեխաներին», - կոչ է անում Տեր-Գուլանյանը:

«ԵԹԵ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ ԲԱՆՏԱՐԿՈՒՄ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍՔՆ ԵՆ ԲԱՆՏԱՐԿՈՒՄ»

Անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Տեր-Գուլանյանն ասում է. «Սամվել Կարապետյանին անձնապես ծանոթ չեմ, բայց լսել եմ իր եւ իր գործունեության մասին, շատ հարգում եմ՝ հեռվից հեռու: Ճանաչում եմ նրա եղբորը` Կարեն Կարապետյանին, որի հետ պատգամավոր եմ եղել, սեղան ենք նստել, խոսել ենք, խմել ենք: Այո՛, Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում, բայց իմ սիրտը մրմռում է, ու ցավ է մեջս: Ի՞նչ է նշանակում՝ խոսքի համար մարդուն բանտարկել: Եթե խոսքի համար բանտարկում են, նշանակում է խոսքն են բանտարկում: «Թարսի պես», բայց Մամուլի եւ խոսքի ազատության օրենքի հեղինակը ես եմ: 1991 թվականին նոյեմբերի 16-ին է ընդունվել: Ես եմ ներկայացրել Ազգային ժողովին օրենքի նախագիծը ու միայնակ եմ աշխատել դրա վրա, այդ օրենքի առաջին նախադասությունն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում խոսքը, մամուլը ազատ է եւ գրաքննության չի ենթարկվում։ Իսկ հիմա ստացվում է, որ խոսք ենք բանտարկում, մարդն իրավունք չունի իր տեսակետն ասելու»։

Մտավորականի համար նույնքան անհավատալի ու անհասկանալի է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումը. «Մի մարդու, որը բարի խոսքից, բարությունից բացի, ուրիշ բան չի արել իր քարոզչության ընթացքում, ամբողջ անցյալ տարի ոտքերը վերքերի մեջ էր, քայլել չէր կարողանում, հանկարծ այդ հրաշալի հոգեւորականին ձերբակալում են: Եթե դուք հասկանում եք, չգիտեմ, ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ է կատարվում դպրոցական դասագրքերի հետ, ի՞նչ է կատարվում, որ Գրողների միության, Նկարիչների միության շենքերն են ուզում վերցնել: Այդ շենքերը գրողները, նկարիչներն իրենց հոնորարներով տարիներ շարունակ պահել են: Վերցնում են, որ ի՞նչ անեն, վաճառեն ինչ-որ մեկի՞ն, հյուրանոց ու ռեստորան սարքե՞ն, թե՞ թուրքական դեսպանատուն»:

Շարունակելով միտքը՝ հրապարակախոսը շեշտում է. «Շնորհակալ եմ Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանին, որ մեծ ջանք է թափում՝ պայքարելով դատարաններում, որպեսզի կարողանան կանգնեցնել այդ տարօրինակ հեղեղը, որ ամեն ինչ հետը քշում, տանում է, բայց ո՞ւր է տանում… Ի՞նչ է նշանակում գրողի տունը ձեռքից առնել: Կներեք, չպիտի թույլ տանք, որ առնեն։ Իմ տունը ինչի՞ ես իմ ձեռքից առնում, դա ի՛մ տունն է, ես չեմ էկել քո տանն ապրում, որ ասում ես` դուրս արի: Ես գրող եմ, դա իմ տունն է, դա գրողի տուն է: Այդտեղ երեւելի գրողներ են մտել, բոլորին չթվարկեմ, միայն ասեմ, որ Ավետիք Իսահակյանը մեծ փող է դրել, որպեսզի Գրողների միության շենքը կառուցվի, վերանորոգվի, մեծանա։ Տարիներ շարունակ երջանկահիշատակ Վարդգես Պետրոսյանը հսկայական գործ է արել...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում