«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսաստանը ձեզ հետ է. ՌԴ-ն մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախից տեղահանվածներին

Թեմա

Ռուսաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկում Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված անձանց, որոնք այժմ գտնվում են Հայաստանում։ Աշխատանքներն իրականացվում են «Եվրասիա» անկախ ոչ առեւտրային կազմակերպության, ինչպես նաեւ «Ռուսական մարդասիրական առաքելություն» (ՌՄԱ) կազմակերպության կողմից՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո։ Էական աջակցություն են ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինները, կամավորական միավորումները եւ անհատ կամավորները։

Ակցիան մեկնարկել է հուլիսի 31-ին, առաջին փուլը կշարունակվի ամբողջ օգոստոսի ընթացքում։ Օգնության կետերն այս անգամ տեղակայվելու են տարբեր քաղաքներում, ներառյալ՝ Աբովյանում, Մասիսում, Գյումրիում եւ Կապանում։

Լեռնային Ղարաբաղից հազարավոր տեղահանվածներ կստանան մոտ 140 տոննա պարեն եւ անձնական հիգիենայի միջոցներ։ Օգնությունն ուղղված է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, տարեց անձանցով ընտանիքներին, եւ այն ընտանիքներ, որոնք կորցրել են ընտանիքի կերակրողին։ Նրանք կստանան առաջին անհրաժեշտության սննդային եւ հիգիենիկ փաթեթներ, որոնց մեջ ներառված են՝ ճաշի բաղադրիչներ (հացահատիկներ, մակարոն, շաքար, ալյուր, պահածոներ), քաղցրավենիք, ձեթ, թեյ, սուրճ, օճառ, ատամի մածուկ եւ խոզանակ։ Հատուկ փաթեթներ են պատրաստվել փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սնունդ, շիլաներ, պյուրե, քաղցրավենիք, ինչպես նաեւ հիգիենիկ միջոցներ եւ տակդիրներ։

«Այս ակցիան պարզապես օգնության փոխանցում չէ, այլ համերաշխության, մասնակցության եւ մարդկային ջերմության դրսեւորում մեր հայրենակիցների հանդեպ։ Այն իսկական ժողովրդական դիվանագիտության օրինակ է, որն ապացուցում է, որ մեր երկրների մարդիկ պատրաստ են աջակցել միմյանց դժվարին իրավիճակներում։ Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակիչների պատմությունը՝ շատերը, որոնց այսօր դարձել են հարկադիր տեղահանվածներ, իրականություն է, որի հետ բախվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Եվ մենք չունենք բարոյական իրավունք թողնելու նրանց մենակ իրենց խնդիրների հետ։ Ռուսաստանը սկսել է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին դեռ շատ տարիներ առաջ, եւ այս աշխատանքը կշարունակվի», – ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան