«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուխտազանցությունը եւ ՔՊ-ն հոմանիշներ են. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Ներքաղաքական

«Կարդացի Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի գրածը. այն, որ սույն պատգամավորը պատահմամբ հայտնվել է այդ կարգավիճակում, հարցի, ցավոք սրտի, դեռևս իրականության մասին փաստող կողմն է և եթե կուզեք միակ իրականությունը իր ամբողջ կենսագրության պատմության մեջ։

Բայց նախ այս մարդը այնքան է կտրվել իրականությունից, որ Հայոց Հայրապետին մեղադրում է եկեղեցահալածության և ապապետականության մեջ, մի պարագայում, երբ ինքը և իր քաղաքական կուսակցությունը, հանձնել են հարյուրավոր եկեղեցիներ և մեր Հայրենիքի մի զգալի հատվածը։ Այս մարդը այնքան է առաջացել սեփական ստի մեջ, որ հորդորում է եկեղեցական պատկան կառույցներին քննության առնել ինչ-որ երևակայական զառանցանք։

Փաստորեն այս մարդու և՛ մտածողությունն է աղավաղված, և՛ գործունեությունն է հակահայկական, և՛ արտահայտած մտքերն են սնանկ իրականությունից։ Զարմանալի չէ, որ նման բարձր պաշտոնում պատահականորեն հայտնված երեկվա երիտասարդ քպականը չունի էթիկային ու քաղաքական գործչին բնորոշ ոչ մի դրսևորում, իր փոքրիկ կարծիքը արտահայտելու և այն մեծագոչ դարձնելու անփառունակ փորձերի մեջ։

Ի գիտություն Ռուբեն Ռուբինյանի, սպառվել եք, ձեր խոսույթը նմանվում է, սուրճի սեղանի շուրջ հավաքված, քպյապաշտ կանանց խրախճանքում արտահայտված մտքերին, որոնք, ամեն հայկակնից ու մեծագույն հայերի հանդեպ նախանձից, ընկնում են ցնցումների մեջ։

Ի դեպ՝ ուխտազանցությունը և քաղաքացիական պայմանագիրը հոմանիշներ են. սա ձեր քաղաքական հետագիծն է, ձեր կենսագրության ամենամեծ և չջնջվող խարանը։ Հորդորս է ձեզ, լռել, գուցե այդպես հնարավորություն կլինի դուրս գալու ձեր կարգավիճակի շղարշից և ազատվելու եկեղեցամարտության առաջամարտիկի խարանից», - գրել է Արժանապատիվ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան