Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն՝ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք. Սամվել վարդապետը՝ Ռուբինյանին

Ներքաղաքական
«Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռ․ Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։ Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ քաշում հայրենիքում բանտարկված և թշնամի երկրում գերության մեջ պահվող հոգևորական և աշխարհիկ իր զավակների շուտափույթ ազատ արձակման համար։
 
Շատ օրեր չեն անցել այն իրադարձություններից, երբ, օրինակ, ձեր իսկ որակավորմամբ, Հրայր սարկավագը «ահաբեկիչ» էր․ եթե այդպես էր, ինչպես ազատ արձակվեց։ Ձեր անօրինություններն ու հոխորտանքներն ամեն քայլափոխի բախվում են արդարության և ընդամենն իր «փշրանքները» պահպանած արդարադատության պատին ու վերադառնում դեպի ձեզ, որ բոլոր արդարացի մեղադրանքների իրական հասցեատերն եք։
 
Այս հոխորտանքի, կեղծ թեզերի ու մեղադրանքների փոխարեն շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք և գոնե հետևեիք Ձեր և այլոց՝ Ազգային ժողովում ձևավորած մթնոլորտին ու խոսույթին, որտեղ մեկը վիզ կտրելու սպառնալիք է հնչեցնում, մեկը՝ սրան կամ նրան վերացնելու, և այդպես շարունակ, էլ չասեմ այն հայհոյախառն բառապաշարի մասին, որն արդեն սովորական ու ասես օրակարգային է դարձել։ Խորհորդ կտամ Ազգային ժողովի նիստերի՝ ուղիղ եթեր հեռարձակվելուց առաջ նախապես զգուշացնեք, որ երեխաներին, աղջիկներին և կանանց խստիվ արգելվում է հեռուստացույցի առջև լինել։
Արդարացի հայտարարություններին այդչափ ուշադիր հետևելու և անմիջապես հակադարձելու ձեր մեծ ցանկության փոխարեն՝ հակադարձեք սպառնալիքներին, վիրավորանքներին և կեղծիքին, որը թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին՝ ի դեմս ձեզ․ այ սա կլիներ ձեր՝ իբրև պետական գործչի, ամենամեծ ու հիմնավորված դիմադրությունը։
 
Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք։ Ճիշտ կլինի, որ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա անձ ապաշխարության ճանապարհն ունի իբրև կյանքի առաջնային ուղենիշ, Դուք էլ, թեպետ ուշացումով, այդ նույն ճանապարհն ընտրեք, քանի որ հենց այդ ճանապարհի լրումին է, որ կհանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Մնացեք խաղաղությամբ այսօր և միշտ և հավիտյանս»,- գրել է Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում