Մերն ուրիշ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

**

ԵՐԱՆԻ ԳԺԵՐԻՆ, ՈՐ ԷԼ ՉԵՆ ԳԺՎԵԼՈՒ

 Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը որդեգրել է` «Մի գիժ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել» հայտնի ասացվածքի տրամաբանությունը, բայց մի տարբերությամբ, նախ քարը գցած փոսերն են շատ, ու հետո էլ քարը փոսից հանել փորձող խելոքներին կալանավորում է։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ 2859.4 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ՝ ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃՌԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Նիկոլը Արա Աբրահամյանից գողացավ, Աստված վերից զարմացավ։

 **

ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ՀԱՃԿԱՏԱՐԻՆ

 (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՎԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՒՍԱԿԻՑ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱԿԱՏԱՐ, ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ԲԴԽ-ից հայտնում են, որ վերոնշյալ դատավորին նկատողություն են տվել, որ Արամ Զավենիչը արխային չընկնի։

**

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

 ( ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 150 ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԿԵՍԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ` ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ԵՎ «ՏԱՇԻՐ ԱՐԵՆԱՅՈՒՄ» ՇՈՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կլոունների համաշխարհային ասոցիացիայի` ամենայն հավանականությամբ, վերոնշյալ արտիստներին դժվար կլինի հայ հանդիսատեսին զարմացնելը, քանի որ նրանք 2018 թվականից ի վեր 7/24 ռեժիմով ամեն օր իշխող խմբակի ցիրկն են նայում:

**

ՍՅՈՒՆԻՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ

(ՆԱԽԱԳԱՀԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ՏԱԼՈՒ ԹԵՄԱՅՈՎ` ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

- Մենք շատ ունենք, որ թուրքերին ես տալիս:

- Ես չէի տալիս, Նիկոլը ասաց:

- Հա՜...

**

ՎԵՀԱՓԱՌԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երբ Աստված ասաց՝ «Քո տունը բաց պահիր հյուրերի համար», ինքը նկատի չուներ, որ միջով երկաթգիծ ու ավտոմայրուղի տանես Բաքու ու տունդ դարձնես «պռախադնոյ դվոր»:

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՆԻԿՈԼԻ` ԱՐՁԱԿՈՒՐԴ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հիմարը անձրեւից թաքնվում ա ջրափոսում, իսկ Նիկոլը գերտերություններից թաքնվում ա արձակուրդում:

**

ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Куда у народа война, у вождя отпуск.

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Երբ նավը խորտակվում ա, Նիկոլը առաջիննա լքում եւ գնում արձակուրդ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում