Պուտինը պատասխանեց Թրամփի վերջնագրին. ԱՄՆ նախագահը պետք է, որ մտածելու շատ բան ունենա

Միջազգային

Այսպիսով, Ռուսաստանի պատասխանը Թրամփին տրված է։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ սպասելի է։ Խոսքը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինի հայտարարությունների մասին է:

Այն է` Վլադիմիր Պուտինը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է նահանջի իր նպատակներից, որոնք սահմանված են ՀՌՕ-ի համար։ «Սրանք պայմաններ չեն, այլ նպատակներ։ Ես ձևակերպեցի Ռուսաստանի նպատակները։ Մինչև հիմա, մինչև այդ պահը, մեզ ասում էին, որ անհասկանալի է, թե ինչ է ուզում Ռուսաստանը։ Մենք դրանք ձևակերպեցինք անցյալ տարվա հունիսին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այնտեղ ամեն ինչ պարզ է»։

Եվ եթե ինչ-որ մեկը դրանից իրեն լավ չի զգում, ապա ՌԴ նախագահը մանրամասնեց. «Ինչ վերաբերում է որևէ մեկի կողմից ցանկացած հիասթափության, ապա բոլոր հիասթափությունները առաջանում են չափազանցված սպասումներից։ Հարցին խաղաղ մոտենալու համար անհրաժեշտ է մանրամասն զրույցներ վարել և դա անել ոչ թե հրապարակայնորեն, այլ հանգիստ, բանակցային գործընթացի լռության մեջ»։

Այն է` եթե Թրամփը ցանկանում է պատերազմը, առավել եւս` դրա խաղաղության թեման դարձնել քարոզչական շոուի` սեփական ես-ի քարոզչության համար, ապա, իհարկե, ուզածին չհասնելու դեպքում կարող է նաեւ հիասթաթփվել:

Արդյունքում, թերեւս Թրամփը շատ շուտով կհասկանա, որ շատ լուրջ սխալ է թույլ տվել՝ Ռուսաստանին վերջնագիր տալով։ Ասենք, արդեն այս պահին էլ է գիտակցում` հայտարարելով, որ չի հավատում, որ նոր պատժամիջոցներն էֆեկտիվ կլինեն: Այսինքն, ինքն իրեն դրեց մի վիճակում, երբ ստիպված է գնալ ոչ էֆեկտիվ հեռանկարով քայլի, ինչպես ժամանակին Բայդենն էր անում, եւ արդյունքում, կորցրեց նախագահական աթոռը: Գումարած, նորից ծայրահեղ սրվելու են ռուս-ամերիկյան հարաբերություննեը, որոնք առանց այդ էլ հասել էին ուղիղ բախման շեմին: Իսկ այս ամենը կշարունակի խորացներ Թրամփի թիմում առանց այդ էլ մեծ ծավալների հասած հակասությունները: Կամ չի գնա այդ քայլին, եւ նրա տարատեսակ «վերջնագրերը» պարզապես ծիծաղելի կդառնան, իր հերթին մեծ հարված դառնալով Թրամփի ներքին դիրքերին: Այսինքն, սա մի իրավիճակ է, որն առանց հետք թողնելու չի անցնի Միացյալ Նահանգներում։

Չնայած, Պուտինը նորից կրկնեց, որ պատրաստ է բանակցությունները, բայց բացառապես Մոսկվայի ներկայացրած պայմանների շրջանակներում: Եթե Թրամփը կարողանա մինչեւ իր իսկ նշանակված «վերջնագրի» ավարտը Կիեւին պարտադրել` ընդունել այդ պայմանները կամ դրանց շրջանակներում բանակցությունենր սկսել, ապա այլ իրավիճակ կստեղծվի նաեւ Թրամփի համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում