«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՄՆ Սենատում առաջ քաշվեց Ուկրաինային $54.6 միլիարդ ռազմական օգնություն տրամադրելու ծրագիր

Միջազգային

Ամերիկյան Սենատում ներկայացվել է երկկուսակցական օրինագիծ, որը նախատեսում է Ուկրաինային $54.6 միլիարդ օգնություն՝ հիմնականում ռազմական նպատակներով։ Նախաձեռնությունը ներկայացրել են դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և հանրապետական Լիզա Մերկոուսկին՝ հայտնի իրենց հակառուսական դիրքորոշումներով։ Նախատեսվում է, որ օգնությունը կտրամադրվի առաջիկա երկու տարիների ընթացքում՝ ներառյալ նոր սպառազինության գնման, ինչպես նաև նախագահի լիազորությունների ընդլայնման միջոցով՝ առանց Կոնգրեսի խորհրդակցման Ուկրաինային զենք ուղարկելու համար։

Օրինագծով առաջարկվում է մասնակի ֆինանսավորում ապահովել՝ օգտագործելով Ռուսաստանի բռնագանձված ակտիվները և եվրոպական երկրներին զենք վաճառելու եկամուտները։ Պենտագոնն առաջարկում է ևս $800 միլիոն Ուկրաինայի անվտանգության համար և $225 միլիոն՝ Բալթյան երկրների պաշտպանության համար, սակայն ակնկալվում է, որ այդ գումարների մեծ մասը կուղղվի հենց Կիևին։

Սակայն նախաձեռնությունն ԱՄՆ-ում դիմում է ընդդիմության։ Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ Ուկրաինային զինելու համար Վաշինգտոնը պարտք է վերցնում Չինաստանից՝ կոչ անելով կենտրոնանալ ԱՄՆ ներքին խնդիրների վրա։ Նույնիսկ նախագահ Թրամփը կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի համար $51.6 միլիոնի Patriot համակարգերի սպասարկման պայմանագիր, ինչպես նաև $3.5 միլիարդի AMRAAM հրթիռների արտադրության պայմանագիր, որը ներառում է Ուկրաինան և մի շարք եվրոպական և ասիական դաշնակիցներ, գրում է Лента.ру-ն։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան