Սա նույն կառավարությանը ծառայող ԱԳՆ-ն է, որի ղեկավարը ամիսներ առաջ հայտարարել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա.Տաթևիկ Հայրապետյան

Հասարակություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ից եղավ հայտարարություն, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ես սա ընկալում եմ որպես կարևոր, դրական քայլ՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով։ Բայց այդ քայլը իմ և իմ պես շատերի աչքում արժեզրկվում է, երբ հիշում ենք, որ սա նույն ԱԳՆ-ն է, որը վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին։ Այդ ժառանգությունը ոչ միայն հայկական պատմության ու մշակույթի մաս է, այլ նաև քրիստոնեական աշխարհի սեփականությունն է, և դա այնքան ճիշտ դիվանագիտական փաթեթավորմամբ կարելի է ներկայացնել ու գործնական քայլեր անել այդ ժառանգության վերացումը կանխելու համար։
Ավելին՝ սա նույն կառավարությանը ծառայող ԱԳՆ-ն է, որի ղեկավարը ամիսներ առաջ հայտարարել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա․․․Կարճ ասած՝ չկան հայեր, չկա խնդիր հայտնի արտահայտության ոճով։

Ինձ համար այս վարքը նույնն է, որ օրինակ՝ քո տան, ընտանիքիդ անդամը օգնության կարիք ունենա, բայց դու իրեն օգնելու համար քեզ որևէ նեղություն չտաս, ավելին՝ ասես, գնա, քո հարցերը ինչպես կարող ես լուծիր, ինձ համար դու բեռ ես։ Բայց միևնույն ժամանակ՝ վազես օգնելու հարևանիդ ընտանիքի անդամին, երբ կարիքի մեջ լինի։ Այստեղից էլ գալիս է հանրային համապատասխան վերաբերմունքը՝ թե որքանով ես դու ազնիվ քո մղումների ու արարքների մեջ․․․»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում