«Ժողովուրդ». Ջեյ Լոն` պետյուջի 6 մլն դոլարը «ջրելու» միջոց

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստացվում է այնպես, որ սկանդալայն վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը։

Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին եւ ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։

Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման համար Կառավարությունն արդեն իսկ 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է գումար, եւ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ըստ որոշման՝ «Դոպինգ Սփեյս» կազմակերպության եւ Ջենիֆեր Լոպեսի միջեւ կնքված պայմանագիրն առկա է, որի օրինակը տրամադրվել է ԿԳՄՍ նախարարությանը: Նախագծում նշվում է նաեւ, որ միջոցառման ավարտից հետո պետական մարմնի եւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան՝ կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմնին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) եւ բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ եւ այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։

Այսինքն՝ Ջենիֆեր Լոպեսը Կառավարության համար ոչինչ չի արժենա, այլ փաստացիորեն կդառնա Սնուփ Դոգի չկայացած համերգի փոխհատուցումը։

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը պետք է համերգ ունենար Երեւանում։ Կառավարությունը պայմանագիր էր կնքել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, որի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար։ Այդ գումարը պիտի ուղղվեր ռեփերի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության եւ ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը եւ գովազդային միջոցառումների իրականացմանը:

ԿԳՄՍՆ-ն պահանջել էր, որ ընկերությունը վերադարձնի պետբյուջեից «խլված» գումարները, սակայն 2 տարի անց այդպես էլ ոչ մի լումա չէր վերադարձվել։

2025-ի հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր այս մասին հայտարարել, թե նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ Բանակցությունները ընթանում են, սակայն անարդյունք։

ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ առաջ անգամ տեղյակ էլ չէր, թե ով է Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերում։

Ըստ գովազդի՝ նկատել էինք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը հովանավորել է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող «Հոմպլեքս մոլ»-ը, «Էվոկաբանկը», «Վիզա քարտը», Pepsi եւ Martini ըմպելիք արտադրող ընկերությունները։

Իսկ ո՞ւմ է պատկանում համերգը կազմակերպող ընկերությունը. մամուլում բազմիցս գրվել է, որ «Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը:

Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում