Թրամփը փորձեց Պուտինին վախեցնել, նա Չվախեցավ, ու հիմա ԱՄՆ նախագահը չգիտի ինչ անի
ՄիջազգայինԹրամփն իր վերջին օրերի ողջ աղմուկ-աղաղակի հետեւանքները գնահատում է այսպես. «ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական կարգավորման 10-օրյա ժամկետի լրանալուց հետո, սակայն Պուտինը դրանց մասին չի անհանգստանում»:
«Այո, մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել: Ես չեմ կարծում, որ նա (Պուտինը) անհանգստանում է պատժամիջոցների համար: Նրանք գիտեն պատժամիջոցների մասին: Ես չգիտեմ՝ ազդեցություն կլինի, թե` ոչ, բայց մենք դա կանենք»,- ասաց նա։
ԱՄՆ նախագահը նաև ասաց, որ իր հատուկ դեսպանորդ Վիտկոֆը կմեկնի Ռուսաստան Իսրայել կատարած այցից հետո:
Կարելի է արձանագրել նման պատկեր. Թրամփը փորձեց Պուտինին վախեցնել, նա Չվախեցավ, ու հիմա ԱՄՆ նախագահը չգիտի ինչ անի եւ ստիպված բանագնաց է ուղարկում Մոսկվա: Այն դեպքում, երբ մինչ այդ ասում էր, թե խոսելու ժա,մանակներն անցել են:

