«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավել վտանգավոր կաթնամթերք

Սպառողի անկյուն

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։

 

Ստուգման արդյունքում բացահայտվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ՝

 

սննդի կառույցի կաթնամթերքի պահեստային հատվածի հատակը, պատերը, դռները, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,

 

սննդամթերքի պահման համար նախատեսված դարակաշարերը և պանիրների պահման տարաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

 

պանիրները չեն պահվել մանրէների բազմացումը բացառող ջերմաստիճանում,

 

պանիրները, ձուն, կաթնաշոռը, հալած յուղը, կաթի սերը կարագը չեն ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, չեն պահվել համապատասխան պահման պայմաններում, դրված են եղել անմիջապես հատակին, 

 

իրացվող սննդամթերքի (ոչխարի պանիր՝ 15 կգ, չանախ տեսակի պանիր՝ 140 կգ, լոռի պանիր՝ 75 կգ, չեչիլ պանիր՝ 14 կգ, ուրցով պանիր՝ 10 կգ, հալած յուղ՝ 19 հատ 400 գր, կաթի սեր՝ 8 հատ 300 գր, չամիչով կաթնաշոռ՝ 6 հատ 400 գր, կարագ՝ 5 կգ) փաթեթավորման կամ տարայի վրա բացակայել են պիտանիության ժամկետի վերաբերյալ նշումները,

 

չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ,

 

անձնակազմը չի ենթարկվել բժշկակական զննության և չի ունեցել սանիտարական գրքույկներ, չի ունեցել հանդերձարան:

 

Տեսուչների կողմից տրվել է հայտնաբերված սանիտարահիգիենիկ անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ:

 

Տրվել է նաև արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։ Նշված ապրանքների ոչնչացման համար կկազմվի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով: 

 

Հաշվի առնելով վերը նշված անհամապատասխանությունները՝ առանց պիտանիության ժամկետի, առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերի, առանց մակնշման կաթնամթերքների իրացնելու հանգամանքը, հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտի գրավոր հայտարարությունն այն մասին, թե որ արտադրություններից է ձեռք բերում վաճառվող սննդամթերքը, հետագծելիություն ապահովելու նպատակով՝ ստուգում կիրականացվի նաև վերոնշյալ կաթնամթերքներն արտադրող կազմակերպություններում:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան