Մեդվեդեւը պատասխանել է Թրամփին
ՄիջազգայինԹրամփը, անդրադառնալով Մեդվեդեւի ավելի վաղ հնրեցրած հայտարարությանը, թե Թրամփն իր քայլերով ավելի է մոտենում ռուս-ամերիկյան ւողիղ բածմանը, հայտարարել էր. «Փոխանցեք Մեդվեդեւին՝ Ռուսաստանի նախկին անհաջողակ նախագահին, ով մտածում է, թե ինքը դեռ նախագահ է. թող հետեւի իր խոսքերին: Նա մտնում է շատ վտանգավոր տարածք»:
Եվ ահա Մեդվեդեւն արագորեն արձագանքել է Թրամփին. «Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ-ի մի ամբողջ նման հզոր նախագահի մոտ, ապա բնշանակում է, որ Ռուսաստանը ամեն ինչում ճիշտ է և կշարունակի իր ճանապարհով գնալ։
Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսությանը» և «վտանգավոր տարածք մտնելուն», ապա թող նա հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, ինչպես նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «Մեռած ձեռքը»»։
Անտեղյակներին բացատրել է պետք, թե ինչ նկատի ունի Մեդվեդեւը՝ խեսելով «Մեռած ձեռքի» մասին: Դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից կա միջուկային հարվածների դեպքում ավտոմատ պատասխան հարվածային «Պերիմետր» համակարգը, որը Արևմուտքում կոչվում է «Մեռած ձեռք»։ Սա եզակի համակարգ է. նույնիսկ եթե Ռուսաստանում բոլոր ղեկավարությունը և բոլոր հաղորդակցությունները ոչնչացվեն միջուկային հարվածով, «Մեռած ձեռքը» կաշխատի ավտոմատ կերպով և կհասցնի զանգվածային պատասխան միջուկային հարված ագրեսորին։ Այսպիսով, Մեդվեդևը նույնիսկ չի ակնարկում, այլ հիշեցնում է Թրամփին, որ եթե անգամ Ռուսաստանը, որպես այդպիսին, չլինի, ապա մեկ է՝ չի լինելու նաեւ ԱՄՆ-ն եւ ողջ մոլորակը։

