Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ը կեսօրին որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ը կեսօրին որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 3-4-ը տեղումներ չեն սպասվում:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ը երեկոյան քաղաքի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, ամպրոպների ժամանակ քամու պոռթկումները կհասնեն 16-19 մ/վրկ-ի: Օգոստոսի 3-4-ը տեղումներ չեն սպասվում:


