Ռուսներն այս գիշեր Կիեւի վրա հարձակվել են նոր ռեակտիվ անօդաչուներով
ՄիջազգայինՌուսական փորձագիտական աղբյուրները հայտնում են, որ թեեւ Կիեւի վրա այս գիշերային հարձակումն ամենամասշտաբայիններից չէր, սակայն այն լուրջ առանձնահատկություն ուներ:
Այն է` ռուսական ուժերը կիրառեցին նոր «Գերանիում-3» անօդաչուները: Այս անօդաչուները համալրված են ռեակտիվ շարժիչով, որի հաշվին ձեռք են բերում ավելի քան 600 կմ/ժ արագություն։ Այսինքն, գործնականում զրոյացնում են ոչ միայն Ուկրաինայի շարժական ՀՕՊ ուժերի հնարավորությունները, այլև նրանց հակաօդային անօդաչու թռչող սարքերը (որոնք վերջերս սկսեց օգտագործել «Գերանիում»-ների դեմ)։
Միևնույն ժամանակ, թռիչքի ավելի բարձր արագության և նույն թևի մակերեսի շնորհիվ, նոր անօդաչու թռչող սարքը կարողացավ կրել միանգամայն պատկառելի մարտագլխիկ (մինչև 300 կգ)։ Իսկ դա արդեն համեմատելի է «Կալիբր» թևավոր հրթիռի հետ։
Այսպիսով, «Գերանիում-3», ըստ էության, թևավոր հրթիռ է, որը մարտական հզորությամբ եւ այլ հնարավորություններով մի փոքր զիջում է նույն «Կալիբր»-ին եւ այդ կարգի այլ հրթիռների։ Միեւնույն ժամանակ լինելով էապես էժան` 10-15 անգամ:
Արդյունքում, թեեւ անօդաչուների քանակով այս գիշերային հարձակումը համեստ էր, սակայն խոցված թիրախները նույնքան են, որքան ամենազանգվածային հարձակումների ժամանակ: Իսկ պայթուցիկի ավելի մեծ քանակությունը, բնական է, ամեն մի հարվածի ավելի մեծ կործանիչ էֆեկտ է տալիս:

